Տրիպանոսոմներ, մտրակավորների դասի նախակենդանիների սեռ։ Մարդու և ողնաշարավոր կենդանիների արյան ու հյուսվածքների մակաբույծներ են։ Հայտնի է Տրիպանոսոմների մի քանի տասնյակ տեսակ, որոնցից շատերը ախտածին են։ Իլիկաձև մարմնի ետին մասում ցիտոպլազմայից սկիզբ է առնում մտրակիկը, որը պելիկուլի (ցիտոպլազմայի արտաքին կարծրացած շերտ) ծալքի հետ ալիքաձև թաղանթ է առաջացնում։ Բազմանում են երկայնակի կիսվելով։ Սեռական պրոցես չունեն։ Տրիպանոսոմների մեծամասնությունը ողնաշարավոր կենդանիների և մարդու օրգանիզմ է թափանցում փոխանցողների՝ սովորաբար միջատների միշոցով, որոնք կամ Տրիպանոսոմների մեխանիկական կրողներ են, կամ դրանց օրգանիզմներում տեղի է ունենում Տրիպանոսոմների բազմացումը։ Մարդու համար ախտածին են T․ gambiense և T․ rhodesiense քնախտի հարուցիչները (փոխանցվում են glossina սեռի աֆրիկյան ճանճերի միշոցով)։ ԽՍՀՄ–ում հան դիպում են ուղտերի, ձիերի և էշերի արիպանոսոմոզների հարուցիչները։

Trypanosoma equiperdum
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։