«Տրավոլտայի զգեստ», «Ջոն Տրավոլտայի զգեստ» (անգլ.՝ "Travolta dress", "John Travolta dress"), Ուելսի արքայադուստր Դիանայի զգեստը։ Զգեստն առաջին անգամ հագել է Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիքի ժամանակ 1985 թվականի նոյեմբերին։ Այն կոչվել է ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտայի անունով, քանի որ ընթրիքի ժամանակ արքայադուստրը պարել է նրա հետ։

Արքայադուստր Դիանան պարելիս

Դիզայն խմբագրել

Զգեստը մոդելավորել է լոնդոնցի Վիկտոր Էդելշտայնը։ Այն ուսերին ընկնող, մուգ կապույտ թավիշից երեկոյան զգեստ է։ Ոգեշնչված է էդվարդյան նորաձևությամբ՝ դրան տալով «կոստյումային դրամայի թեթև երանգ»։ Լրագրող Ջեքի Մոդլայները նկարագրել է այն որպես «դրամատիկ ոճով» և «թագավորական գործվածքով»[1]։

Պատմություն խմբագրել

Էդելշտայնը հիշում է, որ արքայադուստրն իր ստուդիայում տեսել է շրջազգեստի մուգ կարմիր տարբերակը և խնդրել ստեղծել այն իր համար մուգ կապույտ գույնով։ Զգեստի չափսափորձումը տեղի է ունեցել Քենսինգթոն պալատում նրա անձնական հարկաբաժնում։ Փորձելուց հետո արքայադուստրը հիացած է եղել վերջնական արդյունքով և շտապել ցույց տալ այն արքայազն Չառլզին։ Արքայազնը ասել է նրան, որ հիասքանչ տեսք ունի այդ զգեստով և կատարյալ կլինի կրել այն զարդերով[2]։

Դիանան ԱՄՆ է այցելել 1985 թվականին ամուսնու՝ արքայազն Չառլզի հետ[3]։ Զույգը հանգրվանել է Սպիտակ տանը, որտեղ նրան նոյեմբերի 9-ին մասնակցել են հանդիսավոր ընթրիքի։ Այդ առիթով Ուելսի արքայադուստրը կրել է Էդելշտայնի զգեստը։ Նա լուսանկարվել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ պարելիս վերջինիս մասնակցությամբ 1977 թվականի «Շաբաթ երեկոյի ջերմություն» ֆիլմի երաժշտության ներքո։ «Սենյակով նրանց սահելու» լուսանկարները և հեռուստատեսային դրվագները տարածվել են ողջ աշխարհով և հայտնի դարձել որպես «Տրավոլտայի զգեստ»[1]։

Ուելսի արքայադուստրը զգեստը կրկին կրել է 1987 թվականին Գերմանիայում և 1988 թվականին Օլիվեր Սթոունի «Ուոլ սթրիթ» ֆիլմի պրեմիերիայի ժամանակ[1]։ Նա կրել է այն իր վերջին պաշտոնական լուսանկարում, որը 1997 թվականին արել է Չառլզի մորաքրոջ ամուսինը՝ Սնոդաունի կոմսը[4]։

Աճուրդ խմբագրել

1997 թվականին Փարիզում արքայադստեր ավտովթարից մահից կարճ ժամանակ առաջ Դիանան խնդրել է վաճառել զգեստը բարեգործական աճուրդում։ Ֆլորիդայում ապրող գործարար Մաուրին Դունկելը գնել է այն £100,000-ով Նյու Յորքում 1997 թվականին՝ բացի դա գնելով նաև Դիանային պատկանող ևս ինը զգեստ[5]։ Տրավոլտայի զգեստը եղել է աճուրդում ամենաթանկ վաճառվածը։ Երբ 2011 թվականին սնանկացել է, Դունկելը ստիպված է եղել զգեստները դնել աճուրդի, սակայն Տրավոլտայի զգեստը վեց շորերից մեկն է, որ չէր վաճառվել[6]։ Այն ի վերջո £240,000 ($362,424) արժեքով աճուրդի է հանվել Քերի Թեյլորում 2013 թվականի մարտի 19-ին Լոնդոնում՝ կրկին դառնալով աճուրդով վաճառված ամենաթանկ զգեստը։ Զգեստը գնել է «մի բրիտանացի ջենտլմեն՝ որպես անակնկալ ուրախացնելու իր կնոջը»[4]։

2019 թվականին զգեստը £264,000-ով ($325,317) վաճառվել է Historic Royal Palaces բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է թագավորական հուշանվերներով, ներառյալ հագուստ և իրեր[7]։ Զգեստը ներառվել է Արքայական արարողակարգային զգեստների հավաքածուում և պատկանում է պալատին։ Շրջազգեստը հետագայում հանրային ցուցադրվել է Քենսինգթոն պալատում՝ 20 տարի անց, երբ առաջին անգամ լքել էր այն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Modlinger, Jackie (1998). Diana: woman of style. Bramley. էջեր 82. ISBN 1858339650.
  2. «Princess Diana's Velvet Gown from Her White House Dance with John Travolta Is for Sale». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  3. «Diana, Princess of Wales – Public role». royal.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 Jones, Bryony (2013 թ․ մարտի 19). «Dress Princess Diana wore to dance with Travolta auctioned off». CNN. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  5. Sheldrick, Giles (2013 թ․ մարտի 19). «Sold for £240,000... the dress that Princess Diana dazzled in with John Travolta». Daily Express. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Princess Diana's dresses set to raise over £600,000 at auction». The Daily Telegraph. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  7. Reporters, Telegraph (2019 թ․ դեկտեմբերի 11). «Princess Diana's Travolta dress sells for £264,000». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  8. Cope, Rebecca. «The dress Princess Diana wore to dance with John Travolta is going on display at Kensington Palace». Tatler (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.