Տրանսցենդենտալիաներ, միջնադարյան սխոլաստիկական փիլիսոփայության մեջ՝ այն եզրային հասկացությունները, որոնք արտահայտում են ինքնին վերցրած կեցությունն ու նրա էական հատկությունները («միակը», «ճշմարիտը», «բարին» և այլն)։

Տրանսցենդենտալիաները դասվում էին փիլիսոփայության կատեգորիաներից բարձր, եթե կատեգորիաներն անմիջական գործառնություն ունեն աշխարհի նկարագրության մեջ՝ որպես կեցության ընդհանրական ձևեր, և տրամաբանության մեջ՝ որպես ստորոգություններ, ապա տրանսցենդենտալիաները նկատի ունեն մետաֆիզիկական-մտահայեցողական ճանաչողության առարկան՝ վերացական կեցությունն ու նրա նույնքան վերացական բնութագրությունները։ Դրանք առավել հարմարված էին աստվածային կեցության նկարագրության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։