Տպագրական մամուլ, ձեռքի կամ մեքենայի ուժով աշխատող մեխանիկական տպագրական հաստոց, որով տպաձևից պատկերը (սկզբնական շրջանում՝ միայն տեքստը) փոխադրվել է թղթի կամ այլ նյութի վրա։ Ներքին հաստատուն տախտակի վրա զետեղել են շարվածքը, վրան մուր քսել, իսկ վերևի շարժական տախտակին դրել թուղթը և սեղմել շարվածքին, որի արդյունքում շարվածքը տպագրվել (դաջվել) է թղթի վրա։

Մամուլները կարճ ժամանակում փոխարինվել են կատարելագործված և արագագործ տպագրական մեքենաներով։ Սակայն նրա անունով են կոչվում տպագիր լրատվամիջոցները՝ լրագիր, ամսագիր, հանդես և այլն, ինչպես նաև հրատարակչական և պոլիգրաֆիական արտադրանքի միավորը՝ մամուլը։

Եվրոպայում մամուլը հայտնագործել և առաջինն օգտագործել է Յոհան Գուտենբերգը՝ խաղողի մզման և թուղթ պատրաստող մեքենաների նմանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։