Տու-154-ի վթար Սանկտ Պետերբուրգում

Տու-154-ի վթար Սանկտ Պետերբուրգում, Աերոֆլոտ ավիաընկերության Տու-154Մ մարդատար ինքնաթիռի ավիացիոն վթարը, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 30-ին՝ երկուշաբթի, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայան-ում։ Տվյալ պատահարի ժամանակ զոհեր չեն եղել։

Տու-154-ի վթար Սանկտ Պետերբուրգում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունիսի 30, 2008
ՎայրՊուլկովո միջազգային օդանավակայան, ,
ՉվերթSU846
Թռիչքի վայրՊուլկովո միջազգային օդանավակայան
Վերջնական կետՇերեմետևո և Մոսկվա
Aviation Safety Network ID20080630-1
Օդանավ
ԱվիաընկերությունԱերոֆլոտ
Կենդանի մնացած112

Ինքնաթիռ խմբագրել

Գործարանային 89A825 (սերիական՝ 0825) համարով Տու-154Մ-ը թողարկվել է Կույբիշևի ավիացիոն գործարանում 1990 թվականին։ Ինքնաթիռը փոխանցել են ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որը նրան տվել է CCCP-85667 հաշվառման համարը և ուղարկել Մագադանի քաղաքացիական ավիացիայի վարչության Առաջին միացյալ ավիացիոն ջոկատ, որտեղ փետրվարի 8-ից սկսեց շահագործվել։ 1994 թվականին՝ Մագադանի ավիաջոկատի՝ Մավիալ ավիաընկերության վերակազմավորվելուց հետո, 85667 համարի ինքնաթիռն անցավ վերջինիս հավաքակայան։ 2002 թվականին EP-LCD համարով ինքնաթիռը վարձակալությամբ տրվեց Քիշ Էյր իրանական ավիաընկերությանը, իսկ 2004 թվականին՝ RA-85667 համարով կրկին վարձակալությամբ տրվեց Վլադիվոստոկ Ավիա ընկերությանը, որից հետո 2005 թվականին վերադարձավ Մավիալ։ 2007 թվականի մարտի 19-ին օդանավը ձեռք բերեց Աերոֆլոտ ընկերությունը։ Արժե նշել, որ սա Աերոֆլոտի այն երկու ինքնաթիռներից մեկն էր, որին թույլատրվել էր թռչել ԱՄՆ[1]։

Վթար խմբագրել

Ինքնաթիռն իրականացնում էր ներքին Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա SU-846 չվերթը։ Նրա անձնակազմը բաղկացած էր 9 անձից, հրամանատարն էր Ս. Եպրինցևը։ Օդանավում կար 103 ուղևոր՝ ներառյալ 2 երեխա։ Ժամը 15:48-ին արդեն սկսված էր թռիչքը, երբ 60կմ/ժ արագության ժամանակ ինքնաթիռի անձնակազմը զգաց ուժգին հարված, որից հետո առաջին (ձախ) շարժիչի արագությունն ընկավ մինչև զրո։ Զգալով շարժիչի խափանումը՝ անձնակազմն անմիջապես ընդհատեց թռիչքը[2][3]։

Д-30КУ-154 (գործարանային համար՝ 03059338912424) ձախ շարժիչի ստուգման ժամանակ հայտնաբերվեց, որ նոմինալ ռեժիմ դուրս գալուց նրա մեջ կոտրվել է առաջին աստիճանի ցածր ճնշման ճնշակ 40-01-577 սկավառակը[3]։ Շնորհիվ այն բանի, որ ժամանակին գործեց հրդեհաշիջման ավտոմատ համակարգը, շարժիչի խափանման ժամանակ հրդեհ չբռնկվեց։ Ինքնաթիռում գտնվող 112 անձանցից ոչ ոք չտուժեց․ ինքնաթիռը տեղափոխեցին Պուլկովո օդանավակայանի պահեստ[2]։

Ապահովագրական վճարներ խմբագրել

85667 համարի ինքնաթիռն ապահովագրված էր «Մոսկվա» («Մոսկվա ԱԸ» ԲԲԸ) ընկերության կողմից և «վնասի» դեպքում պետք է ստանար 1 315 364 ԱՄՆ դոլար, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 42 196 482 ռուբլի 51 կոպեկ։ Ինքնաթիռի վերանորոգման արժեքը, ըստ 2008 թվականի սեպտեմբերին կատարված գնահատման, պետք է կազմեր 43 000 000 ռուբլի, իսկ բոլոր հաշվարկները կատարելուց հետո նրա ընդհանուր արժեքը, ներառյալ Սանկտ Պետերբուրգից Սամարա տեղափոխելը՝ կազմեց 69 306 319 ռուբլի 64 կոպեկ։ Այսպիսով, վերանորոգման արժեքը զգալիորեն գերազանցում էր ապահովագրական վճարները, դրա համար ինքնաթիռի վերանորոգումը համարվեց տնտեսապես աննպատակահարմար[3]։ 2009 թվականի օգոստոսին տվյալ Տու-154-ը հանձնվեց որպես մետաղի ջարդոն[1]։

Պատճառներ խմբագրել

 
Д-30КУ-154 շարժիչի ցածր ճնշման ճնշակ

«Օդային տրանսպորտով թռիչքների անվտանգություն» պետական կենտրոն դաշնային պետական հաստատությունը ուսումնասիրեց կոտրված 40-01-577 սկավառակը և 2008 թվականի հոկտեմբերի 21-ին տվեց № 9297 И/103 եզրակացությունը, համաձայն որի՝ սկավառակի կոտրվելն ուներ բազմափուլային հոգնածային բնույթ։ Հայտնաբերվեցին բազմաթիվ օջախներ մակերևույթի մոտ, որոնք գտնվում էր անկյան շրջանում և առաջացել էին թիակի տակի փոսիկի և սկավառակի օղագոտու հետևի ճակատի միջոցով։ Շարժիչի աշխատանքի ժամանակ առաջացած թիակների բարձր հաճախականության տատանումները և սկավառակի ցածր հաճախականության տատանումները ծնել են սկավառակի սեփական տատանումները, որն արդյունքում ստեղծել է պարբերական ծանրաբեռնվածություն, որն էլ իր հերթին հանգեցրել է հոգնածային ճաքերի առաջացման։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ փլուզման գոտում եղել է մնացորդային լարումների բարձր մակարդակ՝ պահպանված մանրաթելային կառուցվածքի պատճառով, ինչը նշանակում է սկավառակի նյութը գտնվել է բավականին զգայուն շահագործման ժամանակ բեռնվածությունների պայմանների նկատմամբ, ինչի արդյունքում ձևավորվել են զգալի երկարություն ունեցող գերփխրուն փլուզման գոտիներ՝ երեսակային ռելիեֆի տեսքով։ Այսինքն՝ սկավառակի նյութը եղել է բավականին փխրուն[3]։

2008 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատվել է վերջնական հաշվետվությունը, համաձայն որի՝ առաջին աստիճանի ցածր ճնշման ճնշակի սկավառակի կոտրվելը, որը հանգեցրել է լուրջ ավիացիոն պատահարի, եղել է ոչ թե շահագործման կանոնների խախտման հետևանք, այլ կոնստրուկցիոն-արտադրական թերություն, այսինքն՝ առաջացել է շարժիչ արտադրող գործարանի՝ «Սատուրն» գիտա-արտադրական միավորման մեղքով[3]։

Հետևանքներ խմբագրել

Սանկտ Պետերբուրգի պատահարից հետո «Աերոֆլոտ» ավիաընկերությունը որոշում կայացրեց 2008 թվականի վերջին եռամսյակից շահագործումից դուրս բերել իր հավաքակայանում մնացած բոլոր Տու-154 ինքնաթիռները՝ դրանք փոխարինելով Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներով․ փոխարինումներն ավարտվեցին 2010 թվականին[4]։

2011 թվականի մարտին Տու-154 ինքնաթիռների մի քանի միջադեպերից և պատահարներից հետո (օրինակ՝ Դոմոդեդովոյում և Իժմեում) վթարային վայրէջքները) Ռուսավիացիան առաջարկեց 2011 թվականի հունիսից ժամանակավորապես դադարեցնել Տու-154Մ մոդելի ինքնաթիռների շահագործումը մինչև կվերացվեն երեք հիմնական թերությունները, այն է՝ ակումուլյատորի անսարք վիճակի ազդանշանի բացակայությունը, վառելիքի փոխներարկման պոմպերի անջատված վիճակի ազդանշանի բացակայությունը, ինչպես նաև Д-30КУ-154 առանձին շարժիչների առաջին աստիճանի ցածր ճնշման ճնշակի սկավառակի հոգնածային ճաքերի առաջացման խնդիրը[5]։ Ու եթե առաջին երկու բարելավումները մասնագետները համարեցին անիմաստ, ապա երրորդը որակեցին շատ բարդ[6]։ Ըստ ունեցած տվյալների՝ 2015 թվականի սկզբի դրությամբ ռուսական ավիաընկերություններից Տու-154 ինքնաթիռներ շահագործում է միայն Ալռոսան (RA-85684 և RA-85757) և Գազպրոմ ավիան (RA-85625 և RA-85778)[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Туполев Ту-154М RA-85667 а/к Аэрофлот - Российские Авиалинии - карточка борта» (ռուսերեն). russianplanes.net. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Вылет самолета Ту-154 из Петербурга был отменен из-за разрушения двигателя» (ռուսերեն). Последний полет. 2008 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Решение от 25 марта 2011 года По делу № А40-98299/2009» (ռուսերեն). Арбитражный суд г. Москвы. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  4. Сергей Кривчиков. «Аэрофлот» приступает к списанию Ту-154(ռուս.) // Взлёт. — 2008. — № 9 (45). — С. 16.
  5. Сороковая, Екатерина (2011 թ․ մարտի 11). «Росавиация рекомендует авиакомпаниям приостановить полеты Ту-154М» (ռուսերեն). Авиатранспортное обозрение. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  6. Синицкий, Алексей (2011 թ․ մարտի 12). «Приостановка полетов Ту-154М: если нет головы, лампочка не поможет» (ռուսերեն). Авиатранспортное обозрение. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  7. «Поиск летающих Ту-154» (ռուսերեն). russianplanes.net. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել