Տուրբոհորատ, խորշահիդրոտուրբինային շարժիչ, որը խոր հորատանցքեր հորատելիս պտտեցնում է հորատադուրը։ Տուրբոհորատի աշխատանքի սկզբունքը հիմնված է լվացման հեղուկի հոսքի հիդրավլիկական էներգիան լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի փոխակերպելու վրա։ Տուրբոհորատ պտտվող (ռոտոր) և չպտտվող (ստատոր) բազմաստիճան համակարգերի միասնություն է։ Այն բաղկա ցած է իրանից (1), չպտտվող ուղղորդ (2) ու պտտվող աշխատանքային (3) անիվներից և իր վերջնա մասում հորատադուրը կրող լիսեռից (4)։ Ստատորները միացված են տուրբոհորատի իրանին, վերջինս էլ՝ հորատման շարասյանը, իսկ ռոտորները ամրացած են բազմաստիճան հենարանից (5) կախված լիսեռին։ Պոմպերով մղվող լվացման հեղուկը, պտտեցնում է լիսեռը ու վերջինիս ստորին մասում եղած անցքերով ուղղվում դեպի հորատադուրը և հորատանցքի ճակատը։ Տուրբոհորատը օգտագործելիս բացառվում է հորատման շարասյունը պտտեցնելու անհրաժեշտությունը։ Այդ պատճառով էլ տուրբինային հորատումը հորատանցքեր հորատելու առավել արդյունավետ եղանակներից է։ Տուրբոհորատները լայնորեն օգտագործվում նն նավթի գազի արդյունահանման համար հորատանցքեր հորատելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։