Տոհմային գիրք, պետական տոհմային գիրք, որտեղ գրանցում են բարձրարժեք տոհմային կենդանիներին։ Տոհմային գրքի վարելը տոհմային գործի համակարգում կարևոր պետական միջոցառում Է, և դրա մշտական հրատարակումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ցեղերի Էվոլյուցիան, միավորել սելեկցիոներների գործունեությունը, արդյունավետ օգտագործել տոհմային կենդանիների ռեսուրսները։ Տարբերում են փակ և բաց տիպի տոհմային գրքեր։ Փակ գրքերում գրանցում են այն կենդանիներին, որոնց նախնիները նույնպես ներառված են եղել տոհմային գրքում։ Բաց գրքերում գրանցում են ինչպես մաքրացեղ, այնպես էլ զտարյուն խառնացեղ կենդանիներին։ ԽՍՀՄ-ում բոլոր տոհմային գրերը պետական են և բաց։ Տոհմային գրքերում գրանցման համար պահանջները պետք է համապատասխանեն կենդանու առաջին դասի ստանդարտին, որը որոշվում է բոնիտման ժամանակ։ Տոհմային գրքում ներառված կենդանու համար տնտեսությանը տրրվում է ատեստատ, որն էլ բարձրացնում է կենդանու և նրա պտղի արժեքը։ Բացի սովորական տոհմային գրքերերից մի շարք երկրներում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում հրատարակվում են գրքեր բարձր մթերատու կենդանիների համար, որտեղ գրանցում են միայն այն ցուլերին ու մայրերին, որոնց սերնդի մթերատվությունը և որակը բացառիկ Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։