Տնային սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ենթաթագավորություն Բարձրակարգ սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Ենթատիպ Ագարոմիցետներ
Դաս Սնկեր
Լատիներեն անվանում
Coniophoraceae
Ulbr. 1928
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տնային սնկեր[1] (լատին․՝ Coniophoraceae), բազիդիավոր աֆիլոֆորային սնկերի ընտանիք։ Հայտնի են 8 ցեղ և 50 տեսակ, Հայաստանում՝ 2 ցեղ և 3 տեսակ՝ կոնիոֆորա սովորական (Coniop- hora puteana) և այլն։ Առավել տարածված է իսկական տնային սունկը կամ սերպուլա լացողը (Serpula lacrimans)։ Աճում է ամենուրեք (քայքայված բնափայտի, հատակի փտած տախտակների վրա, տարբեր շինություններում, նկուղներում, հանքերում)՝ տարվա բոլոր ամիսներին։ Պտղամարմինը միամյա է, հազվադեպ՝ բազմամյա (տրամագիծը՝ մի քանի սմ-ից մինչև 1 մ), դարչնագույն, ժանգագորշ, փռված, փառանման, կաշեկերպ, երբեմն՝ բավականին մսալի, թեթևակի ամրացած հիմնանյութին։ Սնկամարմինն ամուր է, բամբականման, սպիտակ, հաճախ՝ դեղնավուն կամ մոխրագույն։ Առկա են լավ զարգացած սպիտակ, դեղին, մոխրագույն կամ գորշավուն միցելիումային ձգաններ (ռիզոմորֆներ)։ Փտած բնափայտի վրա հանդիպում են բամբականման, սպիտակ կամ մոխրագույն, դեղնավուն խոշոր միցելիումի կուտակումները։ Վնասակար տեսակ է. առաջացնում է փտում, թաղանթանյութի ակտիվ քայքայում։ Բնափայտի լրիվ փտումը և քայքայումը տեղի է ունենում 0,5-1 տարվա ընթացքում։

Նկարագրություն խմբագրել

  • Ունեն երկարած մարմին, հազվադեպ գլխարկավոր։ Հիմենոֆորմ փշոտ է կամ ցանցավոր։ Սնկերի մեծ մասի տակը սպիտակ գույն ունի։ Մարմինը հիալինային կամ դեղնավուն է, մսոտ կամ դոնդողանման։ Գեներատիվ հիֆերը ունի սեղմանկներ կամ առանց դրանց է։
  • Սպորները ձվաձև են կամ էլիպսաձև, հարթ դեղին, շականակագույն կամ դեղնականաչ գունավորմամբ։ Բազիձավոր չորս սպորանի սնկեր են։

Տաքսոնոմիա խմբագրել

Հոմանիշներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kirk PM, Cannon PF, Minter DW, Stalpers JA. (2008). Dictionary of the Fungi. 10th ed. Wallingford: CABI. էջ 166. ISBN 0-85199-826-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն խմբագրել

  • Bi Zhishu, Guoyang Zheng, Li Taihui The Macrofungus Flora of China's Guangdong Province. — 1993. — ISBN 962-201-556-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։