Բացել գլխավոր ցանկը

Տիրամայրն հայկական միջնադարյան նշանավոր տաղ, որը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն։ «Տիրամայրն» յուրահատուկ հայկական «Ստաբատ մատեր» է։

ՄեղեդինԽմբագրել

Մեղեդին պահպանվել է առնվազն երկու գրառումով՝ Նիկողոս Թաշչյանի[1] և Կոմիտասի։ Թեև Կոմիտասի հայտնաբերսծ տաղը իր խոր ավանդականությամբ և այլ ոճական հատկանիշներով մոտիկ է Գրիգոր Նարեկացու այլ տաղերին, ապա խոսքերը լեզվա-ոճական և տաղաչափական հատկանիշերով, հավանաբար, փոքր-ինչ ուշ ժամանակի արգասիք են։

ՏեքստըԽմբագրել

Տեքստից հայտնի միայն առաջին տունը։ Առանձնանում է ընգծված ժողովրդական արտահայտություններով։

Տիրամայրն հանդեպ որդւոյն ի խաչին կայր տըրտմագին,
Եւ լըսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին,
Ի փուշ պըսակըն դիտելով, ողբ, կոծ, վայ տայր իւր անձին,
―Աչացըս լոյս, որդեակ Յիսուս, Ես ընդ քեզ մեռանիմ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երգեցողութիւնք ս․ Պատարագի, 1874, էջ 186
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։