Տիպ 85
«Type 85», չինական հիմնական մարտական տանկ, որը դարձել է շրջադարձային կետ չինական տանկերի արտադրության գործում՝ ավարտելով խորհրդային հին տանկերի ձևափոխումների շարքը։ Նոր տանկի հիմնական առանձնահատկությունը զոդովի աշտարակն է զարգացած նավախելային խորշով (արևմտյան տանկերի օրինակով), որը տեղադրվել է Type 88 տանկի ամրաշրջանակի վրա։
Տիպ 85 | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | տրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել |
Երկիր | ![]() |
Արտադրող | Ներքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն |
Շահագործման սկիզբ | 1990 |
Ձևափոխումներ
խմբագրել- Type 85 – նախատիպ,
- Type 85-I (Storm I) – փորձնական, նոր աշտարակ համակցված մոդուլային զրահապատմամբ և ավտոմատ լիցքավորմամբ, նոր 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
- Type 85-II (Storm II) – փորձնական, շարժիչի հզորությունը՝ 800 լ.վ., 1980-ական թվականների կեսերին՝ 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
- Type 85-IIA – արտահանման համար նախատեսված տարբերակ Պակիստանի համար, 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
- Type 85-IIM – արտահանման համար նախատեսված տարբերակ Պակիստանի համար, նոր աշտարակ, լիցքավորման ավտոմատ, 1990-ական թվականների սկզբին՝ 125-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ),
- Type 85-IIAP – արտոնագրված տարբերակ Պակիստանի համար, 1991 թվականին՝ 125-միլիմետրանոց հարթափող թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ),
- Type 85-III – փորձնական, տեղադրվել է ավելի հզոր շարժիչ (1000 լ.վ.) և կախովի դինամիկ պաշտպանություն, 1995 թվական՝ 125-միլիմետրանոց հարթափող թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ)։
Շահագործող երկրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 242. — ISBN ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 280. — ISBN ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 471. — ISBN ISBN 9781857438352