Տիմոթ և Մխիթար Հորինողներ

հայ քանդակագործ

Տիմոթ և Մխիթար Հորինողներ (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), քանդակազարդող հայ վարպետներ, խաչքարեր կերտողներ։ Նրանց ստորագրությամբ հայտնի է կարմրավուն տուֆից մեծ վարպետությամբ 1213 թվականին կերտված մեկ խաչքար, որ գտնվում է Գեղարդի վանքի գավթում, արևելյան պատի տակ։ Խաչքարը կանգնեցված է ճարտարապետորեն ձևավորված պատվանդանի վրա և մի առանձին շուք է հաղորդում գավթի ինտերիերին։ Խաչքարի քիվին արձանագրված է՝ «Աստուած ողորմեա Տիմոթին և Մխիթարա խաչիս հաւրինող»։

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 9