Տիեզերքի քաղաքացին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիեզերքի քաղաքացին, Ֆանտաստիկ վեպ, որի հեղինակն ամերիկացի գրող Ռոբերտ Հայլայնն է։ Նախապես տպագրվել է «Astoinding science Fiction» ամսագրի 4 մասերում (1957 թ., սեպտեմբեր-դեկտեմբեր)։ Նույն թվականին կոշտ կազմով տպագրվել է Նյու Յորքի «Charles Scribner’s Sons» հրատարակությունում, «Heinlein juveniles» արքի 12 սիրավեպերի ցանկում։ Վեպը ստրկության խնդրների մասին է։
Տիեզերքի քաղաքացին անգլ.՝ Citizen of the Galaxy | |
---|---|
Հեղինակ | Ռոբերտ Հայնլայն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Heinlein juveniles? |
Նախորդ | Time for the Stars? |
Հաջորդ | Կան տիեզերական հագուստ - մենք ճանապարհորդելու ենք |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
Սյուժե
խմբագրելՍարգոն մոլորակի վրա, որը մտնում է Ինը աշխարհների ստրկատիրական միության մեջ, ստրուկներով մի օդանավ է իջնում։ Հենց կասմպորտի մոտ սկսվում է աճուրդը։ Աճուրդախոսը փորձում է մի մեծահարուստի վաճառել փոքրիկ տղայի, բայց մեծահարուստ էլ հրամայում է վաճառականին իր ապրանքը շատ ցածր գնով վաճառել։ Օգտվելով առիթից տեղացի միոտանի մուրացկան Բասլիմը գնում է տղային և տանում իր տուն։ Բասլիմը տիրապետում էր հիպնոսի և հիպնոզացնելով տղային, որի անունը Տորբի էր, իմանում է նրա պատմությունը։
Տորբին մեծանալով հասկանում է, որ իր հայրը այդքան էլ հասարակ չէ. նրա տունը լավ կահավորված է, ինքը՝ մուրացկանը, լավ կրթված է, սովորեցնում է Տորբիին լեզուներ, արագ ընթերցանություն և այլն։ Ժամանակ առ ժամանակ Բասլիմը հագնում է ջենտլմենի նման, ոտքին դնում է պրոթեզ և գնում է իր գործերով, ինչպես նաև տղային տալիս է տարբեր հրահանգներ։ Շուտով Բասլիմը տղային կրկին գցում է տրանսի մեջ, ստիպում է նրան հիշել հաղորդագրությունը և զգուշացնում է, որ նրան կհանձնի Հեգեմոնայի հողի ցանկացած ռազմական նավի։
Կատարելով հրահանգներից մեկը, Տորբին հայտնվում է ոստիկանության շրջափակման մեջ և հազիվ է փախնում։ Տանը նա ամբողջովին ձախողվում է։ Հարևանից իմանում է, որ Բասլինին գլխատել են, քանի որ նա լրտեսել է Սարգոնին, իսկ Տորբիի գլխի համար նրան պարգև են խոստացել։ Նա ապաստան է գտնում առևտրականների մոտ և խնդրում է հաղորդագրություն ուղարկել Ազատ առևտրականների նավերից մեկին։ Նրա մոտ է գալիս նավապետ Ֆյալար Կռաուսը և լսելով Տորբիին, անօրինական ճանապարհով նրան տանում է մոլորակից իր նավի՛ «Սիսու»-ի տախտակամածի մոտ։
Մոր հետ խորհրդակցելով Կրաուսը տղային ընդունում է իր ընտանիք, քանի որ առևտրականները պարտք էին Բասլինին։ Իրենք՝ առևտրականները խստաբարո մարդիկ էին, և ոչ առևտրականներին մարդ չէին համարում։ Տորբին դառնում է հրետանային հրաձիգ, փրկում է իր անձնակազմին գրավումից և ավազակային նավի հարձակման ժամանակ փրկում է նրանց ստորացումից։ Կռաուսն էլ, իր հերթին, Բասլինի հանդեպ իր ունեցած պարտքը կատարելով, նրան հնաձնում է Հեգեմենայի հողի պարեկային նավին՝ «Հիդրային»։
Տորբիին գցում են տրանսի մեջ և ստանում Բասլինի հաղորդագրությունը։ Նա իմանում է, որ Ռիչարդ Բասլինը կորցրել է ոտքը, հետևելով ստրկատերերի կողմից հափշտակված առևտրականների նավին։ Դրանից հետո, հաշմանդամության պատճառով նա գնաց Սարգոն, որտեղ գալիս է այն եզրակացությանը, որ ստրկավաճառները օգտագործում են ձմռան համար նախատեսված նավեր։ Տորբին դառնում է պահակախմբի անդամներից մեկը։ Շուտով սպաները բազա են ուղարկում նրա ոտնահետքերը։ Տորբին ինդենտիֆիկացվում է, որպես Տոր Բեդլի Ռադբեկ և ուղարկվում է երկիր մոլորակ։
Տորբին պատկանում է Ռադբեկերի հայտնի ընտանիքին և հանդիսանում է մի ամբողջ ընկերության ժառանգորդ։ Սակայն նրա քեռի Ուիմբսին, հիմնվելով աճուրդախոսների աջակցության վրա չի ուզում կառավարման ղեկը բաց թողնել։ Իրավաբան Գարշա Տորբիի օգնությամբ սկսում է գործընթացը և քվեարկության ժամանակա իր բարեկամ Լեդի անսպասելի օգնությամբ հասնում է հաջողության։ Նա նաև հանդիպում է Մարշալ Սմիթի՝ Իքս կորպուսի ղեկավարներից մեկի հետ։ Իքս կորպուսը հատուկ ստեղծված է ստրկավաճառության դեմ պայքարի համար։ Այդ կորպուսում է ծառայել Ռիչարդ Բասլինը։ Սմիտը Ռեդբեգին առաջարկում է կատարել իր պարտականությունները։
Արտաքին հղումներ
խմբագրել- Citizen of the Galaxy Արխիվացված 2011-07-16 Wayback Machine at the Heinlein Society
- 2009 retrospective review by Jo Walton