Տիեզերքի գաղութացում (նաև՝ արտաերկրային գաղութացում), Երկիր մոլորակից դուրս մարդկային բնակավայրերի հիպոտեթիկ ստեղծումը։

Մարսի մարդկային գաղութի նկարչի պատկերացումը
Բեռնալի գնդի նկարչի պատկերացումը

Բազմաթիվ փաստարկներ են առաջ քաշվել տիեզերքի գաղութացման դեմ[1]։ Տիեզերքի գաղութացմանը կողմ և դեմ բազմաթիվ փաստարկներ են առաջ քաշվել։ Գաղութացմանը կողմ երկու ամենատարածված փաստարկներն են՝ մոլորակային մասշտաբի աղետի (բնական կամ արհեստական) դեպքում մարդկային քաղաքակրթության և կենսաոլորտի պահպանությունը, ինչպես նաև՝ մարդկային հասարակության զարգացման և լայնացման համար տիեզերքում մատչելի ռեսուրսների առկայությունը։ Գաղութացմանը դեմ ամենատարածված փաստարկներն ընդգրկում են հետևյալ փաստարկները՝ տիեզերքի կոմմմոդիֆիկացիան կարող է, ամենայն հավանականությամբ, բարձրացնել այդ ոլորտի նկատմամբ արդեն իսկ մեծ ուշադրությունը, այդ թվում նաև հիմնական տնտեսական և ռազմական հաստատությունների, սրացնել գոյություն ունեցող բացասական գործընթացները, ինչպես, օրինակ, պատերազմները, տնտեսական անհավասարությունը և շրջակա միջավայրի դեգրադացիան[2][3]։

Դեռևս մարդկությունը ոչ մի տիեզերական գաղութ չի կառուցել։ Այժմ տիեզերական գաղութի կառուցումը իրենից տեխնոլոգիական և տնտեսական բազմաթիվ խնդիրների ամբողջություն է ներկայացնում։ Տիեզերական բնակավայրերը պետք է ապահովեն հարյուրավոր և հազարավոր գաղութաբնակիչների համարյա բոլոր կամ բոլոր նյութական կարիքները՝ մարդկային կյանքին պոտենցիալ թշնամական շրջական միջավայրում։ Տիեզերական գաղութները ընդգրկելու են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին է դեռ չմշակված էկոլոգիական կյանքի ապահովման համակարգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օրինակ, The Space Show, an online radio program, has had on average 16 shows per month going back to 2001, many of which discuss space settlement.
  2. Dickens, Peter; Ormrod, James (Nov 2010). The Humanization of the Cosmos - to What End?. Monthly Review.
  3. Dickens, Peter (Feb 2008). Who Really Won the Space Race?, Monthly Review