Տիեզերական ճառագայթների ֆիզիկան Հայաստանում

Տիեզերական ճառագայթների (Տճ) ֆիզիկա Հայաստանում Տճ-ի ուսումնասիրություններ սկսվել են 1942-ին, երբ Աբրահամ Ալիխանովի, Արտեմ Ալիխանյանի և Նորայր Քոչարյանի ղեկավարությամբ չափվել են Տճ-ի ինտենսիվությունը ծովի մակերևույթից 3250 և 1960 մ. բարձրությունների վրա։ Տճ-ի բաղադրության մեջ հայտնաբերվել են 100 ՄԷՎ-ից բարձր էներգիայով պրոտոններ։ Հետագայում պարզվել է, որ հենց այդ բարձր էներգիայով օժտված պրոտոններն են պայմանավորում Տճ-ի անցումը մթնոլորտ և նոր՝ անկայուն մասնիկների առաջացումը բազմամասնիկային շարժընթացներում։ Տճ-ի բաղադրության որոշման և լայն մթնոլորտային հեղեղների հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Տճ-ում կան բարձր էներգիայի պրոտոններ, ապացուցվել է դեյտրոնների գոյությունը։ Այդ աշխատանքների շարքի համար և Աբրահամ Ալիխանյանը 1948-ին արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Ստացվել են մինչև մի քանի ԳԷՎ էներգիաների մյոտնների և պրոտոնների էներգետիկ սպեկտրները (Նորայր Քոչարյան և ուրիշներ, 1952), որով ներկայացվել է մյու-մեզո-նից մինչև պրոտոն միջակայքում տեղակայված զանգվածով նոր մասնիկների գոյության առաջին վկայությունը։ Իոնացման կալորիաչափի օգնությամբ չափումներ կատարելով 10 ՏԷՎ-ից բարձր էներգիաների միջակայքում՝ Ն. Գրիգորովին, Խաչատուր Բաբայանին, Էրիկ Մամիջանյանին և Վ, Շեստոպյորովին հաջողվել է ստանալ առաջին վկայությունը, որ թեթև միջուկների հետ հադրոնների ոչ առաձգական փոխազդեցությունների կտրվածքներն աճում են։ Կալորիչափական գիտափորձերում հայտնաբերվել է ևս մեկ ուշագրավ արդյունք՝ կապված բարձր էներգիայի պիոնների բազմամասնիկային առաջացման առանձնահատկությունների հետ (Խաչատուր Բաբայան, 1965). պարզվել է, որ 1012-1014 ԷՎ էներգիայով նուկլոնների և թեթև միջուկների փոխազդեցության ժամանակ, 10 %-ի հավանականությամբ, առաջանում են մի քանի չեզոք պիոններ, որոնք տանում են սկզբնական մասնիկի էներգիայի կեսից ավելին։ Այդ արդյունքը 1990-ին գրանցվել է ԽՍՀՄ Պետական գրանցամատյանում՝ որպես N 384 հայտնագործություն (Խաչատուր Բաբայան, Ն. Գրիգորով, Էրիկ Մամիջանյան և Վ. Շեստոպյորով)։ 1963-ին Նոր Ամբերդի կայանում հայտնագործվել է մագնիս, դաշտում տեղադրված լայնաբացակ կայծային խցիկում մասնիկի շրջանաձև հետագծի ուղղությամբկայծի ընթանալու երևույթը։ Կայծային խցիկների մեթոդակարգի զարգացման համար Աբրահամ Ալիխանյանը և Թինա Ասաթիանին 1970-ին արժանացել են ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (Մոսկվայի և Թբիլիսիի գործընկերներ Բ. Դոլգոշեյինի, Բ. Լուչկովի և Գ. Չիկովանիի հետ)։ 2000-ին հիմնադրվել է Արագածի տիեգ. միջավայրի կենտրոնը, որի գիտասարքերը հնարավորություն են տալիս իրականացնելու երկրորդական Տճ-ի տարբեր բաղադրիչների հոսքերի մշտադիտարկում։ Մասնավորապես, 2003-ի հոկտեմբերին նոյեմբերին հայտնաբերվել են արևային մոդուլման ինտենսիվ երևույթներ՝ ցածր էներգիական լիցքավորված մասնիկների, նեյտրոնային և բարձր էներգիական մյոտնային հոսքերի մեջ, իսկ 2005-ին՝ բարձր էներգիայի (E>20 ԳԷՎ) պրոտոններ՝ արեգակնային Տճ-ի սպեկտրում (Աշոտ Չիլինգարյան)։

Տիեզերական ճառագայթ