Տիեզերակալ (տիտղոս)
Տիեզերակալ, Հայոց Բագրատունի թագավորների կրած տիտղոսներից։ Հայկական և վրացական աղբյուրների վկայությամբ՝ տիեզերակալ տիտղոսով առաջինը հորջորջվել է Սմբատ Ա-ն (890-914 թթ.), երբ նրա գերիշխանության ներքո են անցել Վիրքն ու Աղվանքը։ Սմբատ Ա-ի հաջորդ Աշոտ Բ-ի (914-929 թթ.) կրած «շահնշահ Հայոց մեծաց» կամ «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը հավանաբար համարժեք է եղել տիեզերակալին։ Այս կամ այն չափով տիեզերակալ տիտղոսը կրել են Բագրատունի հաջորդ բոլոր թագավորները և հատկապես Սմբատ Բ-ն (977-990 թթ.), որն աղբյուրներում հայտնի է Սմբատ Բ Տիեզերակալ անունով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Bagrotouni.svg/230px-Bagrotouni.svg.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 706)։ ![]() |