Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասապյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասապյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Պետրոսի Գասապյան (մոտ 1883, Կընջըլար գյուղ - 1915), հայ բժիշկ, բանաստեղծ։

Տիգրան Պետրոսի Գասապյան
Ծնվել է1883
ԾննդավայրԿըն­ջը­լար
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
բանաստեղծ
Ամուսինբժշկու­հի Օֆե­լյա

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Գասապյանը ծնվել է հավանաբար 1883 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Գեյվեի շրջանի Կընջըլար գյուղում։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1908 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։

1908-1914 թվականներին Տիգրանակերտի կենտրոնական հիվանդանոցի բժիշկ է աշխատել։ Եղել է բանաստեղծ և գրել գողտրիկ ոտանավորներ։ Հոդվածներով թղթակցել է հայկական թերթերին և հանդեսներին։

1914 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Գալիցիայի ռազմաճակատ և ծառայել 11-րդ զորագնդի 2-րդ վաշտի զինվորական բժիշկ։

1915 թվականին սեպտեմբերի 3-ին կամ դեկտեմբերի 27-ին, Գալիցիայի ռազմաճակատում զոհվել է կամ Տիգրանակերտում մահացել է ժանտախտից՝ մոտ 32 տարեկանում։

Հետագայում նրա այրին՝ բժշկուհի Օֆելյան, իր երկու դուստրերով բնակություն է հաստատել Լոս Ան­ջե­լե­սում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Կարոյեա ն Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։