Տիգրան Չիթունի

հայ բանահավաք-բանասեր, գրող

Տիգրան Հարությունի Չիթունի (Չիթչյան, Չթչյան) (ապրիլի 22, 1881(1881-04-22), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1960(1960-10-19), Փարիզ), հայ բանահավաք-բանասեր, գրող։ Մամուլում հանդես է եկել Վրույր, Ես, Հեռագետ, Այգեցի, Շեմիր և այլ ծածկանուններով։

Տիգրան Չիթունի
արմտ. հայ.՝ Տիգրան Չիթունի
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Տիգրան Չիթչեան
Ծնվել էապրիլի 22, 1881(1881-04-22)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1960(1960-10-19) (79 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանահավաք, բանասեր և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԵրամյան վարժարան (1898)
Տիգրան Չիթունի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Չիթունին ծնվել է 1881 թվականի ապրիլի 22-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Սբ. Անանյան և Հիսուսյան վարժարաններում։ 1898 թվականին ավարտել է Վանի Երամյան վարժարանը։ 3 տարի ուսանել է Կարինի Սանասարյան դպրոցում։ 1910 թվականին Կոստանդնուպոլսում հիմնել է «Հայագիտում» հրատարակչությունը։ 1940-ական թվականներին տեղափոխվել է Փարիզ։ Աշխատակցել է Կոստանդնուպոլսի և սփյուռքի պարբերականներին։ Փոխադրել և հրատարակել է «Լէյլի և Մեջնուն» (1911) սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գիրքը։ Ազգագրական-բանահյուսական աշխատություններից առավել ուշագրավ է տոհմիկ խաղերի և ժամանցների «Արեւելեան խաղաշխարհ» (հ. 1-2, 1919, Հ. Իզմիրյան մրցանակ՝ 1907) ժողովածուն[1]։ Գրի է առել «Սասնա ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակված տարբերակների հետ և հրատարակել «Սասունական» (հ. 1, 1943) խորագրով։ Չիթունուց Վանի ժողովրդական երգեր է գրի առել Կոմիտասը[2][3]։

Մահացել է 1960 թվականին, Փարիզում[4]։

Երկեր խմբագրել

  • Սասմանց տուն, ԿՊ, 1910։
  • Յուշիկք Հայաստանի, ԿՊ, 1919։
  • Համբարձման «վիճակ», ԿՊ, 1919։
  • Բիւր ակ... հազար ակ..., Փարիզ, 1941։
  • Սասունական, Բեյրութ, 1960։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Չիթունի , Տիգրան». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 286։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  4. «AV Production - Տիգրան Չիթունի». avproduction.am. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Չիթունի» հոդվածին։