Տիգրան Կամոյի Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Կամոյի Դավթյան (դեկտեմբերի 1, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իմունաբան, բիոքիմիկ, դեղագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2003)։
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1966 (58 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրել1988 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1995-2000 թվականներին եղել է «Հայք» մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական իմունաբանական կենտրոնի լաբորատոր բաժանմունքի վարիչը, 1998-2003 թվականներին՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1998 թվականից, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի նյարդահորմոնների կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1999 թվականից «Արմենիկում» հետազոտական կենտրոնի լաբորատոր բաժանմունքի գիտական ղեկավար[1][2]։ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի «Որակի հսկման լաբորատորիայի» տնօրենն է[3]։
Աշխատանքները վերաբերում են բջիջների կուլտուրայում իմունային ու հարմարվողական պատասխանի հարուցման և կարգավորման վրա կենսաբանորեն ակտիվ միացությունների ազդեցությանը։
Երկեր
խմբագրել- Изучение индукции иммунного ответа лимфоцитов периферической крови человека IN VITRO, Ереван 1993.
- Изучение индукции иммунного ответа лимфоцитов периферической крови человека IN VITRO, Ереван, 1993.
- Иммунный ответ культивируемых лимфоцитов и получение гибридом, продуцирующих человеческие моноклональные антитела, 1995 (համահեղինակ).
- Armenicum-эксперементальные и клинические исследования, СБ., вып. 2, Ереван, 2001 (համահեղինակ).
- Պոլիպոզ ռինոսինուսիտների բուժման կլինիկա-իմունոլոգիական առանձնահատկությունները, 2004։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ինչո՞ւ «Արմենիկումը» չունի հեղինակություն միջազգային շրջանակներում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Որակի հսկման լաբորատորիա, Տիգրան Կամոյի Դավթյան». Արխիվացված է օրիգինալից 2016-12-01-ին. Վերցված է 2015-06-26-ին.