Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասպարյան (այլ կիրառումներ)

Տիգրան Շուբերտի Գասպարյան (ապրիլի 21, 1960(1960-04-21), Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2002)

Տիգրան Գասպարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1960(1960-04-21) (64 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ

Կրթոսւթյուն խմբագրել

  • 1981 թվականին ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն ռազմատեխնիկական ուսումնարանը։

Զինվորական ծառայություն խմբագրել

  • 1981-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Թուրքեստանյան ռազմական օկրուգում, Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում, 42301 (Սամարղանդ) և այլ զորամասերում՝ վառելիքաքսանյութերի ծառայության, հատուկ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։
  • 1992-1994 թվականներին ԼՂՀ և ՀՀ ռազմական գործողությունների շրջաններում ապահովել է տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով վառելիքաքսանյութերի առաքումը։
  • 1992-2000 թվականներին՝ ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի ծառայության պետ։
  • 2000-2009 թվականներին՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ։ Տիգրան Գասպարյանի ղեկավարությամբ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են վառելանյութի 4 հենակետ, տեխնիկական միջոցների նորոգման արհեստանոց, որակի հսկման լաբորատորիա։
  • 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2013 թ. հուլիսի 22-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Մուրադ Կիրակոսյան
ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ
Տիգրան Գասպարյան

2000 - 31 հունվարի 2009 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ
ՀՀ ՊՆ ԶՈՒ թիկունքի վարչության պետ
Տիգրան Գասպարյան

31 հունվարի 2009 թթ. - 22 հուլիսի 2013 թ.
Հաջորդող
Նորայր Յոլչյան

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան)։ Երկու հատորով, 2005։