Տերունական, բերդ Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Ստույգ տեղն ու կառուցման ժամանակը հայտնի չեն։ Նորագույն հետազոտությունների համաձայն՝ գտնվել է Աագիմ (Զակամ, Զագամ) գետի ափին։ Բագրատունյաց թագավորության անկումից (9 դարի կես) հետո տնօրինել են Կյուրիկյանները, ապա անցել է Գանձակի սելջուկյան աթաբեկությանը։ 1123 թվականին Տերունականները գրավել է վրաց Դավիթ Շինարար թագավորը, սակայն այն հետագայում կրկին անցել է սելջուկյան թուրքերին։ 13 դարի սկզբին Տերունականները ազատագրել են Զաքարյան ավատականաան կրասեր ճյուղի ներկայացուցիչները՝ Վահրամյանները, և դարձրել իրենց իշխանության պաշտպանական համակարգի կարևոր օղակ։ 1220 թվականին Տ-ի մոտակայքում՝ Կոամանի դաշտում հայ-վրացական բանակի և մոնղոլների միջև տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ, որն ավարտվել է մոնղոլների հաղթանակով։ 1136 թվականին մոնղոլ տիրակալները Տերունական վերադարձրել են վահրամյաններին։ Տ-ի մասին հետագա սկզբնաղբյուրներում տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 688 CC BY-SA icon 80x15.png