Տեսակների ծագումը (պատմվածք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տեսակների ծագումը (այլ կիրառումներ)

«Տեսակների ծագումը» (ռուս.՝ «Происхождение видов»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքն է, որը գրվել է 1993 թվականին։ Պարբերական հրատարակություններից դուրս առաջին անգամ տպագրվել է հեղինակի 1996 թվականին լույս տեսած «Ստեղծագործություններ» ժողովածուում[1]։

Տեսակների ծագումը
ռուս.՝ Происхождение видов
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1993

Բովանդակություն խմբագրել

 
Չարլզ Դարվին

Նյութապաշտ և աթեիստական հասարակության մեջ, ինչպիսին Խորհրդային Միությունն էր, մեծ դեր էր վերագրվում Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությանը։ Այդ տեսության հեղինակը նման էր պաշտամունքային գործչի՝ որպես տեսակների ծագման ամենանվաճ տեսության հիմնադիր[2]։

Այդ մշակութային համատեքստում հասկանալի է Վիկտոր Պելևինի պատմվածքի անհեթեթ մթնոլորտը։ Պատմվածքում Չարլզ Դարվինը ճանապարհորդում է «Բիգլ» նավով՝ անձնակազմի կողմից համընդհանուր հիացմունքի և խոնարհման մթնոլորտում։ Բոցմանը հետևում է նրան մի դույլով, որտեղ սառեցված է շամպայնի շիշը։ Նավապետի ու անձնակազմի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Դարվինի էվոլյուցիոն մեծ փորձերի վրա։ Դրա համար նրա մոտ բաց են թողնում մեծ կապիկների, որպեսզի հերթական անգամ դեմ առ դեմ մենամարտում հաղթի գիտնականը։ Այս ամենը ենթադրաբար դրդում է Դարվինին մեծ տեսությունը ստեղծելուն[2]։

Հրապարակում խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է «Օգոնյոկ» ամսագրում 1993 թվականի թիվ 29-ում[3][4]։ Պարբերական հրատարակություններից դուրս առաջին անգամ տպագրվել է հեղինակի 1996 թվականին լույս տեսած «Ստեղծագործություններ» ժողովածուում[1]։ Երկրորդ անգամ պատմվածքը տպագրվել է Պելևինի «Բոլոր պատմվածքները» ժողովածուում (2005 թվական)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Виктор Пелевин «Происхождение видов» (ռուսերեն).
  2. 2,0 2,1 «Происхождение видов». Libs.ru - поиск лучших книг и авторов (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  3. Огонёк. — 1993. — № 29. — С. 12-16.
  4. С. Некрасов. Виктор Пелевин: опыт библиографии. 15.03.1999.

Արտաքին հղումներ խմբագրել