Տարսոնի կարմիր գորգերը
Տարսոնի կարմիր գորգերը, լրիվ անունը Տարսոնի կարմիր գորգերը. Մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին, (անգլ.՝ The Red Rugs of Tarsus: A Women's Story of the Armenian Massacres), Հելեն Գիբբոնսի 1919 թվականին Փարիզում հրատարակած գիրքն է։
ՀեղինակԽմբագրել
Հելեն Գիբբոնսը 1909 թվականի կիլիկիահայության կոտորածի ականատես էր, ամերիկացի իրավաբան, միջազգայնագետ, 1908-1913 թվականներին Օսմանյան կայսրությունում “New York Herald” թերթի թղթակից Հերբերտ Ադամ Գիբբոնսի կինը։
ԲովանդակությունԽմբագրել
Գիրքը բաղկացած է Հելեն Գիբբոնսի առաջաբանից և մորը գրած նրա նամակաշարից, որտեղ հեղինակը մանրամասն խոսում է ժողովրդի նիստուկացի, իր տպավորությունների մասին, գրում այն իրադարձությունների մասին, որ ծավալվում էին Տարսոնում, Ադանայում, Մերսինում։ Հելեն Գիբբոնսը արձանագրում է կոտորածների փաստը, ներկայացնում այն միսիոներական աշխատանքը, որ ծավալել էին ամերիկացիները և որին ներգրավված է եղել և ինքը։ Հեղինակը հիացմունքով է խոսում հայերի մասին, ովքեր սպառնալիքների տակ իսկ հրաժարվում էին իսլամ ընդունել։ Գրքում խոսվում է նաև կիլիկիահայության կոտորածների իրականացման մեջ մեծ տերությունների մեղքի բաժնի մասին[1]։
ՔաղվածքներԽմբագրել
Այժմ մենք հասկանում ենք, որ երիտասարդ ու հին թուրքերի միջև միակ տարբերությունը այն է, որ երիտթուրքերն ավելի եռանդուն են և հետևողական կոտորելու գործում։ - էջ 127
|
Now we know that the only difference between Young and Old Turks is that the Young Turks are more energetic and thorough in their massacring.” p. 127
“Only one thing we do realize right now, -our responsibility to the Armenians. We must work in Egypt, in France, in Germany, in England – and, perhaps later, in America – to let the world know how the Armenians have suffered and what their lot must always be under Turkish rule. We see too-oh, so clearly- how heartless and cynical the diplomats of Europe are. They are the cause, as much as the Turks, of massacres.” p.136-137
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գիբբոնս Հելեն, Տարսոնի կարմիր գորգերը. Մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին, Փարիզ, 1919