Տարասովի առանձնատուն (ռուս.՝ Усадьба Тарасова ), Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող շենքերի համալիրի պատմական անվանումն է, որի մի մասը ներկայումս ընդգրկված է Սվերդլովսկի մարզի նահանգապետի նստավայրի ճարտարապետական անսամբլի մասում։

Տարասովի առանձնատուն
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և կալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վաճառական Տարասովները քաղաքի առափնյա լճակների մոտ են հաստատվել 19-րդ դարի կեսերին, երբ Կիշտիմի լեռնային շրջանի նախկին ղեկավար Գրիգորի Ֆեդոտովիչ Զոտովի ժառանգներից գնել են քարե հին տունը։ Այդ ժամանակից ի վեր առափնյա փողոցը կոչվել է Տարասովսկի։ Առանձնատունը կառուցվել է կլասիցիզմի ոճով, հնարավոր է ճարտարապետ Միխայիլ Պավլովիչ Մալախովի մասնակցությամբ և նույնիսկ կրել 19-րդ դարի երկրորդ կեսի ազդեցությունը՝ պահպանելով նախկին ոճային ուրվագիծը։ Տարասովի տան կողաշենքում 1910 թվականին տեղակայված է եղել Ուրալ լեռնահանքային տեխնիկների միությունը, որի քարտուղարը Վ. Մ. Բիկովն էր։ Այստեղ է եղել բոլշևիկների (հյուսիսային թև) ընդհատակյա բնակարանը[1]։

1917 թվականի հեղափոխությունից հետո Տարասովները հեռացել են և առանձնատունը դատարկվել է։ Խորհրդային ժամանակաշրջանում այն դարձել է Ուսուցչի տուն։ 1997 թվականի աշնանը վաճառական Տարասովի առանձնատան շենքը ներառող համալիր շինությունը ճարտարապետ Արկադի Զասլավսկու նախագծով ենթարկվել է լայնածավալ վերակառուցման, որից հետո առանձնատունը դարձել է քաղաքի ամենահին քարե շենքերից մեկը[2]։

Պահպանվել է կառույցների մի մասը՝ գլխավոր երկհարկանի տունը, մեկհարկանի կողաշենքը (հարավային), պարսպով քարե դարպասը։ Դրանք օգտագործվում են որպես Սվերդլովսկի մարզի նահանգապետի նստավայրի մի մաս։ Դրա կազմի մեջ է մտնում նաև հարևանությամբ գտնվող Սևաստյանովի տունը։ Կառույցը գտնվում է Գորկու փողոցի 21 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень объектов культурного наследия, находящихся на территории муниципального образования «город Екатеринбург»
  2. «Усадьба купца Тарасова – одно из старейших зданий в Екатеринбурге. Фото». www.hobbysalon.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.