Մունիցիպալ իրավունք կամ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման իրավունք, տեղական ինքնակառավարման հարցերը կարգավորող իրավունքի համալիր ճյուղ։ Մունիցիպալ իրավունքի հասկացությունը կիրառվում է երեք հիմնական իմաստներով. որպես իրավունքի առանձինք ճյուղ իրավական համակարգի մեջ, որպես մունիցիպալ իրավունքի նորմերը և դրանց կողմից հասարակական հարաբերությունները կարգավորող գիտական առարկա և որպես կրթական առարկա։

Ավանդականորեն մունիցիպալ իրավունքի հիմքը կազմում են սահմանադրական իրավունքի, ինչպես նաև վարչական իրավունքի նորմերը։ Բացի այդ, մունիցիպալ իրավունքի բովանդակության մեջ են մտնում նաև տեղական կյանքի տարբեր ոլորտներում տեղական ինքնակառավարման լիազորությունները պայմանավորող բյուջետային, ֆինանսական, բնապահպանական, հողային և իրավունքի այլ ճյուղերի առանձին նորմերը։ Մունիցիպալ հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր դեր ունի նաև միջազգային իրավունքն, ի դեմս, օրինակ՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (անգլ.՝ European Charter of Local Self-Government), որն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից[1]։

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. Եր., 2014.
  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Պատ. խմբ. Ն.Ա. Այվազյան. Երևան, 2012,
  • Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք. Եր., 2015,
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդ. խմբագրությամբ՝ Գ.Հարությունյանի, Ա.Վաղարշյանի, Եր., 2010:
  • Հարությունյան Ա. Շ. Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք։ Դասագիրք բուհերի համար։ Երևան, 2004.
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ, կառավարչական հմտություններ։ Է.Հ. Օրդյանի ընդհ. խմբ., Երևան, 2002
  • Հայաստանի Հանրապետության մունիցիպալ (տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման) իրավունք / Ա.Շ. Հարությունյան ;Խմբ.՝ Ա. Կարապետյան ;ԵՊՀ սահմանադր. և միջազգ. իրավ. ամբիոն, 1999
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ, նոր զարգացումներ։ Է.Հ. Օրդյանի ընդհ. խմբ., Երևան, 2002
  • Հարությունյան Ա.Շ. Տեղական ինքնակառավարումը Ֆրանսիայում։ Երևան, 2004

Ծանոթագրություններ խմբագրել