Տարածաշրջանային համաձայնագրեր

Տարածաշրջանային համաձայնագրեր, միջազգային բազմակողմ պայմանագրեր, որոնց մասնակիցներն աշխարհագրական որոշակի շրջանի (ռեգիոնի) պետություններ են։ Կնքվում են քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական, մշակութային կամ իրավական բնույթի հարցերի շուրջ։ Տարածաշրջանային համաձայնագրերի կնքումը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Դրանց հիման վրա ստեղծվում են համապատասխան տարածաշրջանային կազմակերպություններ (օրինակ, Աֆրիկյան միասնության կազմակերպություն և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։