Տարածական քիմիա, ստերեոքիմիա, քիմիայի բաժին, որը հետազոտում է մոլեկուլների տարածական կառուցվածքը և այդ կառուցվածքի ազդեցությունը նյութի ֆիզիկաքիմիական հատկությունների, ռեակցիաների ուղղության և արագության վրա։ Ուսումնասիրում է հիմնականում օրգանական նյութերը, կոմպլեքսային և ներկոմպլեքսային միացությունները։ Տարածական քիմիաի հիմնական հասկացություններն են ածխածնի ատոմի ասիմետրիկությունր, կոնֆիգուրացիան և կոնֆորմացիան։ Տարածական քիմիաի սկզբնավորումը խթանվեց լուծույթում օրգանական նյութերի օպտիկական ակտիվության հայտնաբերմամբ։ Լ․ Պաստյորը հայտնաբերեց գինեթթվի տարածական իզոմերները, մշակեց ռացեմատները օպտիկական իզոմերների բաժանելու եղանակ, նյութի օպտիկական ակտիվությունը բացատրեց մոլեկուլի ասիմետրիկությամբ (1848-1860 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 608 CC-BY-SA-icon-80x15.png