Տարածական համակարգ, շինարարական մեխանիկայում, կրող կոնստրուկցիայի համակարգ (կամ հաշվարկային սխեմա), որ բնութագրվում է այդ կոնստրուկցիայի տարրերի վրա ճիգերի տարածական բաշխմամբ։ Տարածական համակարգերը լինում են․ զանգվածեղ (օրինակ, ամբարտակներ, հիմքեր, մեքենաների հենոցներ ևն), բարակապատ (թիթեղների և թաղանթների ձևով), ձողավոր (կամուրջների ֆերմաներ, կայմեր, էլեկտրահաղորդ տարածական համակարգերի օրինակներ, ա․ ֆերմա (ձողավոր գմբեթ), բ․ շրջանակ ման գծերի հենարաններ ևն), տարածական կարկասներ (հիմնականում կազմված են կապերի օգնությամբ շրջանակային համակարգերում միավորված պարզունակներից և սյուներից), համակցված (տարբեր համակարգերի համակցություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 608