Տատյանա Կապտերևա
Տատյանա Պավլովնա Կապտերևա (ռուս.՝ Татьяна Павловна Каптерева, օգոստոսի 15, 1923 կամ 1923[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 26, 2019, Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս և խորհրդային արվեստագետ, Պիրենեյան թերակղզու երկրների, հատկապես` Իսպանիայի, ինչպես նաև` Հյուսիսային Աֆրիկայի երկրների արվեստի պատմության մասնագետ։
Տատյանա Կապտերևա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1923 կամ 1923[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 26, 2019 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | արվեստի տեսաբան և արվեստի քննադատ |
Պարգևներ և մրցանակներ |
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ է, արվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[3]։
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Կապտերևի թոռնուհին է (1847-1917)։
Քսան տանի շարունակ նա ղեկավարել է արվեստի և պատմության Գիտահետազոտական ինստիտուտի տեսության և կերպարվեստի պատմության արտասահմանյան արվեստ պատմության բաժինը։
1999 թվականին նրան շնորհվել է Բարեկամության շքանշան[4]։
2003 թվականին լույս է տեսել «Ստեղծագործության սահմաններ» վերնագրով հեդվածների ժողովածուն, որը նվիրված էր գիտնականի 80-ամյակին։
Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Մատենագրություն
խմբագրել- Հնաոճ Իսպանիա։ Իբերիացիների արվեստը (Античная Испания. Искусство иберов)
- Իսպանիայի և Պորտուգալիայի անտիկ արվեստը։ Մոսկվա, 1997 (Античное искусство Испании и Португалии)
- Արբատ, շենք 4։ Մոսկվա, 2006 (Арбат, дом 4)
- Վան Դեյկ (ալբոմ)։ Մոսկվա, 2004 (Ван Дейк (альбом))
- Վելասկես (ալբոմ)։ Մոսկվա, 2004 (Веласкес (альбом))
- Վելասկեսը և XVII դարի իսպանական դիմանկարը։ Մոսկվա, 1956 (Веласкес и испанский портрет XVII в.)
- Վելասկես։ Մոսկվա, 1961 (Веласкес)
- Գոյա (ալբոմ)։ Մոսկվա, 2003 (Гойя (альбом))
- Տանը և արտերկրում։ Մոսկվա, 2009 (Дома и за границей)
- Արաբ ժողովուրդների արվեստը։ (2 գրքով) (Искусство арабских народов)
- Իսպանիայի արվեստը։ Ակնարկներ։ Մոսկվա, 1989 (Искусство Испании. Очерки)
- Իսպանիայի արվեստը։ Միջնադար։ Վերածննդի դարաշրջան։ Մոսկվա, 1989 (Искусство Испании. Средние века. Эпоха Возрождения)
- Պորտուգալիայի արվեստը։ Մոսկվա, 1990 (Искусство Португалии)
- Միջնադարյան Արևելքի արվեստը։ Մոսկվա, 1989, համահեղինակներ՝ Տ. Կապտերևա, Ն. Վինոգրադովա (Искусство средневекового Востока)
- Մաղրեբյան երկրների արվեստ։ Հին աշխարհը։ Մոսկվա, 1980 (Искусство стран Магриба)
- Մաղրեբյան երկրների արվեստ։ Միջնադար։ Նոր ժամանակ։ Մոսկվա, 1988 (Искусство стран Магриба. Средние века. Новое время.)
- VII դարի Ֆրանսիայի արվեստը։ Մոսկվա, 1969, համահեղինակներ՝ Տ. Կապտերևա, Վ. Բիկով (Искусство Франции XVII века.)
- Իսպանիա։ Արվեստի պատմություն։ Մոսկվա, 2003 (Испания. История искусства)
- Մոդերնիզմ։ Հիմնական ուղղությունների վերլուծություն և քննադատություն։ Մոսկվա, 1969, խմբագրվել է Վ. Վանսլովի, Յու. Կոլպինսկու կողմից (Модернизм. Анализ и критика основных направлений)
- Մուրիլիո (ալբոմ)։ Մոսկվա, 2006 (Мурильо (альбом))
- Զբոսանք Մադրիդով։ Մոսկվա, 2009 (Прогулки по Мадриду)
- Հռոմեական խճանկար։ Աֆրիկա (ալբոմ)։ Մոսկվա, 2008 (Римская мозаика. Африка (альбом))
- Իսպանիայի պարտեզները։ Մոսկվա, 2007 (Сады Испании)
- Արևելքի ավանդական արվեստը։ Տերմինաբանական բառարան։ Մոսկվա, 1997։ Համահեղինակներ՝ Ն. Վինոգրադով, Տ. Կապտերև, Տ. Ստարոդուբ (Традиционное искусство Востока. Терминологический словарь)
- Էլ Գրեկո։ Մոսկվա, 1965, (Эль Греко)
- Էլ Գրեկո (ալբոմ)։ Մոսկվա, 2008 (Эль Греко (альбом))
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #127019251 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «ПАМЯТИ ТАТЬЯНЫ ПАВЛОВНЫ КАПТЕРЕВОЙ-ШАМБИНАГО (1923—2019)». Արխիվացված է օրիգինալից 2020-07-04-ին. Վերցված է 2020-04-04-ին.
- ↑ «Каптерева-Шамбинаго Татьяна Павловна. Российская Академия Художеств». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 марта 1999 года № 318 «О награждении государственными наградами Российской Федерации»