Տատիկը և երեք թագավորները
Տատիկը և երեք թագավորները, մանկական պատկերազարդ գիրք։ Հեղինակը Ռութ Ռոբինսն է, պատկերազարդել է Նիկոլաս Սիդյակովը, հրատարակվել է Փերնըսուս հրատարակչության կողմից 1960 թվականին։ Սիդյակովը շահել է ամենամյա մեդալ՝ որպես երեխաների համար նախատեսված ամերիկյան պատկերազարդ գրքերի տարվա ամենակարկառուն ներկայացուցիչ[1]։
Տատիկը և երեք թագավորները անգլ.՝ Baboushka and the Three Kings | |
---|---|
Հեղինակ | Ռութ Ռոբինս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Նիկոլաս Սիդյակով |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 1, 1960 |
Պարգև(ներ) |
Փերնըսուսը փոքր հրատարակչություն էր Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում, հիմնադրվել է 1957 թվականին գրող-պատկերազարդող Ռութ Ռոբինսնի ամուսնու՝ Հերման Շեյնի կողմից[2]։ Սիդյակովը նկարազարդել է ընկերության առաջին գրքերից մեկը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում հրատարակչությունը հրատարակել է առնվազն երեք պատկերազարդ գրքեր, որոնք ստեղծվել են Սիդյակովի և գրող Ռութ Ռոբինսի կողմից[3]։
Տատիկը և երեք թագավորները ռուսական ժողովրդական հեքիաթ է մի ծեր կնոջ մասին, ով անվերջ որոնում էր մանուկ Քրիստոսին[4]։ Հեքիաթի վերջին տարբերակի նախաբանում հարց է ուղղվում. «Դուք բոլորդ էլ գիտեք Սանտա Կլաուսին, իսկ երբևէ լսե՞լ եք Տատիկի մասին»։
28 էջանոց գիրքը ընդգրկում է «Տատիկը» երգը, խոսքերի հեղինակ՝ Էդիթ Մ. Թոմաս, երաժշտությունը՝ Մերի Կլեմենտ Սենկսի[5]։
Ծանոթագրություններ
խմբագրելՊարգևներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Nine Days to Christmas |
Կալդեկոտ մրցանակակիր 1961 |
Հաջորդող՝ Once a Mouse |