Տատանողական համակարգեր, ֆիզիկական այնպիսի համակարգեր, որոնցում հավասարակշռության վիճակի խախտման հետևանքով առաջանում են համակարգի հատկություններով պայմանավորված սեփական տատանումներ։ Գծային համակարգերի պարամետրերը (զանգված, ինդուկտիվություն, առաձգականություն և այլն) կախված չեն համակարգում ընթացող ֆիզիկական պրոցեսներից և մնում են հաստատուն այս կամ այն ճշտությամբ։ Այդպիսի տատանողական համակարգերը նկարագրվում են գծային դիֆերենցիալ հավասարումներով, և դրանց համար կիրառելի է վերադրման սկզբունքը, այսինքն՝ տատանումները կարելի է ներկայացնել որոշակի տեսակի (օրինակ, ներդաշնակ) տատանումների գումարի տեսքով։ Ոչ գծային համակարգերը, որոնց պարամետրերը կախված են ընթացող ֆիզիկական պրոցեսներից, կազմում են տատանողական համակարգի ավելի ընդհանուր դաս և նկարագրվում են ոչ գծային դիֆերենցիալ հավասարումներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 600