Տավրոս (թերթ, Ադանա)

պաշտոնաթերթ

«Տավրոս», քաղաքական, տնտեսական, հասարակական օրաթերթ։ Եղել է Հնչակյան կուսակցության Կիլիկիայի շրջանի պաշտոնաթերթ և լույս է տեսել 1919-1920 թվականներին Ադանայում։ Արտոնատերը եղել է Ֆերուզ Խանզադյանը։ Խմբագիրներն են եղել Անդրանիկ Կեոնճյանը, Վահան Ժամկոչյանը, Սեդրակ Շահենը, Արիս Գալֆայանը, Մարգար Ձագիկյանը, Սարգիս Տխրունին։

Տավրոս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

Պարբերականն անդրադարձել է ժամանակի քաղաքական անցուդարձին, հայերի ինքնապաշտպանական մարտերին, հանդես եկել քեմալականների հայահալած քաղաքականության դեմ։

«Տավրոս»-ին հաջորդել է «Ազատ Տաւրոս» (1920, Ադանա) օրաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։