Տան դուռը
«Տան դուռը», 2015 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն։ Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան։
Տան դուռը | |
---|---|
![]() Գրքի շապիկը | |
Հեղինակ | Հուսիկ Արա |
Ժանր | բանաստեղծություն, պոեմ, էսսե |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 176 |
Խմբագիր | Հասմիկ Հակոբյան |
Կազմի հեղինակ | Անի Գևորգյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
ԳՄՍՀ | 978-9939-51-791-9 |
ՀՏԴ | 821.19-8 |
ԳՄԴ | 84(5Հ) |
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 25-ին[1][2]։
Հեղինակն իր գրքի մասին ասել է.- «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ չենք, դեռ «մեր վրայով չէ այդ հագուստը»… Սակայն անկախությունը միակ բանն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ։ Անկախությունը բարձր է ամեն ինչից։ Եվ ես փորձում եմ լինել ոչ միայն անկախության շրջանում ստեղծագործող, այլև անկախությունը ներկայացնող գրող»[3]։
Գրքի հանձնարարականըԽմբագրել
Ժողովածուն ամփոփում է Հուսիկ Արայի վերջին չորս տարվա չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ[4]։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Տան դուռը». Հուսիկ Արայի նոր ժողովածուն
- ↑ ««Տան դուռը» կամ անկախության պոեզիա»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին։ Վերցված է 2017-08-11
- ↑ «Անկախությունը բարձր է ամեն ինչից»:
- ↑ Հուսիկ Արա, Տան դուռը, Ե., Անտարես, 2015, էջ 2։