Տանձենի Տաոխի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Տաոխի
Լատիներեն անվանում
P. taochia Woron.


Տանձենի Տաոխի (լատին․՝ P. taochia Woron.), վարդազգիների ընտանիքի, Տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, միջին մեծության ծառ է 10 - 12 մ բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները և բողբոջները ծածկված են խիտ, սպիտակ, թաղիքանման աղվամազով։ Տերևները երկարավուն նշտարաձև են կամ էլիպսաձև, կարճ կոթուններով, 6 - 9 սմ երկարությամբ, 2 - 3 սմ լայնությամբ, սրածայր, անկանոն ատամնաեզր, երկու կողմից էլ (հատկապես Ներքևից) ծածկված խիտ թաղիքանման սպիտակ աղվամազով։ Պտուղը տանձանման է, մանր, 1,5 սմ տրամագծով, բուլավանման պտղակոթերով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Հայաստանում։ Ենթադրվում է, որ աճում է նաև Հայաստանի հարավային շրջաններում, Զանգեզուրի և Խոսրովի անտառներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 344։