Տամարքի եկեղեցի
Տամարքի եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Տավուշի մարզում գտնվող միջնադարյան Տամարք գյուղատեղում, Կիրանց գյուղից 5 կմ հարավ-արևելք։ Գտնվում է լքված գյուղի կենտրոնական մասում, պահպանվել են միայն կիսավեր պատերը։ Եկեղեցու արևելյան կողմի խորանում դրված են ավազաքարե դեղնագույն երեք քանդակազարդ խաչքար, որոնց ոճը համապատասխանում է 12-13-րդ դարերին։ Տամարքի գյուղատեղում հայտնաբերվել է ավազաքարե՝ թևավոր մի ուրիշ խաչքար, որը 13-րդ դարի երկրորդ կեսից է։ Մի քանի տարի առաշ մատուռից 15 մետր հարավ գտնվել Է խաչքարի արձանագրությունը։ Խաչթևերից վերև, ճակատային մասը քիվի հետ ծածկված են երկրաչափական մանրաչափական զարդանախշերով։ Սա երրորդ թևավոր խաչքարն է Կիրանց ձորում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 69, էջեր 69 — 154 էջ։