Դմիտրի Տագանով

ռուս էրզիացի բանաստեղծ
(Վերահղված է Տագանով Դմիտրիից)

Դմիտրի Անատոլևիչ Տագանով (էրզ.՝ Дмитрий Тагановонь, հայտնի է նաև Միտյո Տագանոն ծականունով, հունվարի 2, 1971(1971-01-02), Ստարոբորիսկինո (գյուղ, Սևերնի շրջան), Սևերնի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էրզիացի բանաստեղծ։

Դմիտրի Տագանով
էրզ.՝ Дмитрий Тагановонь
Ծնվել էհունվարի 2, 1971(1971-01-02) (53 տարեկան)
ԾննդավայրՍտարոբորիսկինո (գյուղ, Սևերնի շրջան), Սևերնի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունOrenburg State Medical University?
Ժանրերպոեզիա

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Տագանովը ծնվել է 1971 թվականի հունվարի 2-ին Ստարոբորիսկինո գյուղում (Օրենբուրգի մարզի Հյուսիսային շրջան)։ 9 տարեկան հասակում տեղափոխվել է Նիժնեկամսկ, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին ավարտել է Բուգուռուսլանի բժշկական ուսումնարանը, այնուհետև ընդունվել Օրենբուրգի պետական բժշկական համալսարան, ստացել «Անզգայացում և վերակենդանացում» մասնագիտացում։ Սովորելու ընթացքում 1992 թվականից հաճախել է Վ. Ի. Դալյայի անվան մարզային գրական միավորման դասընթացներին և հրապարակել բանաստեղծությունների առաջին ժողովածուն սարանսկի «Сятко» («Կայծ») ամսագրում և «Օրենբուրգ» թերթում[1]։ 1998 թվականին ավարտել է Օրենբուրգի պետական բժշկական համալսարանը և աշխատել Օրենբուրգի և Բուգուռուսլանի հիվանդանոցներում։ 2001 թվականից Դմիտրի Տագանովը համարվում է Բուգուռուսլանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը[2]։

Տագանովը Ռուսաստանի գրողների միության անդամ է[3]։ Նրա բանաստեղծությունները հրապարակվում են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են՝ «Չիլիսեմա», «Ճամփորդ» և «Դոն», օրենբուրգյան «Քարվանսարա» ալմանախում, «Էրզյան պրավդա», «Էրզյան մաստոր», «Երեկոյան Օրենբուրգ», «Հարավային Ուրալ», «Օրենբուրժիե», «Օրենբուրգյան շաբաթ», «Նոր սերունդ» և այլ թերթերում։ Տագանովի բանաստեղծությունները ներառվել են «Красный угол», «И с песней молодость вернётся», «Внуки вещего Бояна» (Օրենբուրգ), «О любви — Кельгомать колга - Вечкемадо» (Սարանսկ), «Пöсь öö» («»Տաք գիշեր, Տալլին) ժողովածուներում։ Էրզիական լեզվով լույս են տեսել Տագանովի «Сола вал» («Նուրբ բառ», Սարանսկ, 1997) և «Седейсэ тарка» («Տեղ սրտում», 2009) բանաստեղծական ժողովածուները։ Բանաստեղծությունները ռուսերեն թարգմանել են Եվգենի Սեմիչևը, Դիանա Կանը և Լյուդմիլա Էսաուլովան (Սեմիչևի թարգմանությունները 2008 թվականին ընդգրկվել են սամարական «Аргуван» հավաքածուում)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Таганов Дмитрий Анатольевич». www.finnougoria.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Главный врач - Государственное бюджетное учреждение здравоохранения «Бугурусланская районная больница»». rb-buguruslan.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. «Оренбургская писательская организация. Союз писателей России. - Таганов Дмитрий Анатольевич». oren-spr.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  4. «Газета "Эрзянь мастор" : Архив номеров». www.erzia.saransk.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.