Վրեժի բանաձև
«Վրեժի բանաձև» (ռուս.՝ «Формула мести»), ռուսական հեռուստասերիալ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Կորոտաևը 2019 թվականին։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Առաջին ալիքով։ Վեցերորդն է մայոր Չերկասովի մասին պատմող ֆիլմերի շարքում[1]։
Վրեժի բանաձև | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Էկրաններին է | հոկտեմբերի 21, 2019-ից հոկտեմբերի 24, 2019-ը |
Ընկերություն | Red Square? և Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելԲազմասերիանոց ֆիլմի վեցերորդ մասի իրադարձությունները տեղի են ունենում 1977 թվականին։ Մայոր Չերկասովը սկսում է հետաքննել ճարտարապետական ինստիտուտի ուսանողի մահը։ Նրա մորը ողբերգությունից անմիջապես հետո սպանում է երիտասարդի խորթ հայրը։ Հետաքննությունը Չերկասովին տանում է ձիարշավարան, որտեղ ժոկեյը մահանում է, իսկ ավելի ուշ ձիարշավարանի աշխատակցի մարմինը գտնում են քաղաքի ծայրամասում։ Այս մահերը միավորում է նույն թմրանյութը, իսկ հետքերը տանում են դեպի էլիտար տան բնակիչները, որոնք ձիարշավարանի հաճախակի այցելուներ են։ Չերկասովի առջև խնդիր է դրված գտնել ոչ միայն անմիջական մարդասպանին, այլև այդ հանցագործությունների կազմակերպչին։
Դերերում
խմբագրել- Անդրեյ Սմոլյակով – Իվան Պետրովիչ Չերկասով, ոստիկանության մայոր
- Մարինա Ալեքսանդրովա – Սոֆյա Բորիսովնա Տիմոֆեևա, բաժնի պետ
- Սերգեյ Գարմաշ – Վադիմ Ստեպանովիչ Բուզև, թմրավաճառ
- Սերգեյ Ստեպանչենկո – Գենադի Իվանովիչ Ռյուխին, ոստիկանության կապիտան, ձիարշավարանի բաժանմունքի պետ
- Ալեքսեյ Բարդուկով – Ալեքսեյ Գարկուշա, ոստիկանության ավագ լեյտենանտ
- Ալեքսանդր Գոլուբև – Եգոր Օսադչի, ոստիկանության սերժանտ
- Վադիմ Անդրեև – Ֆեոդոր Գրիգորիևիչ Սաբլին, ոստիկանության գեներալ-մայոր, Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետ
- Յուրի Տարասով – Նիկիտա Վասիլևիչ Պոժիդաև, ոստիկանության փոխգնդապետ, ՄՈՒՌ-ի ղեկավար
- Լուիզա Մոսենձ – Զինաիդա Վասիլևնա Կաց, դատաբժշկական փորձագետ
- Վլադիմիր Յումատով – Գրիգորի Միխայլովիչ Չուդովսկի, «Սովետական Տրիբունա» թերթի խմբագիր, Չերկասովի ճակատային ընկեր
- Սերգեյ Ուգրյումով – Ռոբերտ Միխայլովիչ Լեբեդև, ԿԳԲ գնդապետ
- Դմիտրի Կուլիչկով – Ալեքսանդր Սերգեևիչ Կոկովկին, ՊԱԿ-ի լեյտենանտ
- Դանիելա Ստոյանովիչ – Մարգարիտա Սեմյոնովնա Կարպուխինա, Չերկասովի կինը
- Դենիս Բուրգազլիև – Օլեգ Դմիտրիևիչ Կարպուխին, Մարգարիտայի նախկին ամուսինը
- Ալեքսանդր Դրոբիտկո – Սլավա Կարպուխին, Մարգարիտայի և Օլեգի որդին, Չերկասովի խորթ որդին, ոստիկանության ավագ, տեղամասային տեսուչ
- Յուրի Չուրսին – Ստաս (Ստանիսլավ Պետրովիչ) Շելեստ, նկարիչ
- Սոֆյա Եվստիգնեևա – Յուլիա Մեդնիկովա, Ստաս Շելեստի կինը
- Լարիսա Ուդովիչենկո – Նինա Պավլովնա Մեդնիկովա, Յուլիայի մայրը
- Ալեքսանդր Լազարև կրտսեր – Վլադիմիր Իլյիչ Կալաշնիկով, ժողովրդական արտիստ
- Դարյա Ուրսուլյակ – Ագլայա Կոչերինա, դերասանուհի
- Եվգենիա Կրյուկովա – Գալինա Կալաշնիկովա, Վլադիմիրի քույրը
- Իգոր Յասուլովիչ – Կալաշնիկով-ավագ, Գալինայի և Վլադիմիրի հայրը
- Եվգենի Պերեվալով – Կոչերին, Ագլայայի ամուսինը, գիտնական
- Սվետլանա Նեմոլյաևա – Եվգենիա Վասիլևնա, գեներալ Մակարովի այրին
- Անգելինա Պախոմովա – Ժենյա Մակարովա, գեներալի թոռնուհի
- Սերգեյ Վոլկով – Սերգեյ, Ժենյա Մակարովայի փեսացուն
- Ալեքսեյ Բարաբաշ – Իգոր Միխայլովիչ Պոգոդին, երգիչ, ժողովրդական արտիստ
- Դմիտրի Աստրախան – «Մաեստրո» (Ռուդնիկովի մոդելավորողը)
- Գալինա Բոկաշևսկայա – Էլլա Գենադիևնա, գանձապահ ձիարշավարանում
- Ալեքսանդրա Կուլիկովա – Նինա Իվանովնա Բուզևա
- Իվան Ագապով – Վասին, քիմկոմբինատի պահեստապետ
- Սերգեյ Կոլեշնյա – Կրուտիկով, ոստիկանության կապիտան
- Յուրի Լոպարև – «Գրիգորիչ», Չերկասովի հարևանը կոմունալ բնակարանում
- Վլադիսլավ Պիավկո – Շչելոկով
- Պոլինա Պուշկարուկ – լեյտենանտ Ավդեևա Անֆիսա Վասիլևնա, արխիվի աշխատակից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Андрей Смоляков и Марина Александрова узнают «Формулу мести» на Первом канале». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.