Վռան, մեքենայի՝ առանցքային անցքով գլանաձև կամ կոնաձև դետալ, որի անցքի մեջ է մտնում կցորդվող դետալը։ Այն պատկանում է պտտական մարմինների դասին։ Ըստ նշանակման լինում են սահքի առանցքակալների, պնդիչ (գլորման առանցքակալների օղակների, ինչպես նաև լիսեռների և սռնիների գլանաձև տեղամասերում գտնվող այլ դետալների ամրակցման համար), անցումային (կոնաձև պոչով գործիքը հաստոցի իլում տեղադրելու համար) և այլ վռաններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։