Վոլոդյա Հովհաննիսյան
Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյան (հունվարի 15, 1948, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ դատաիրավական համակարգի գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։
Վոլոդյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1948 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1976) |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, ՀՀ դատախազություն, ՀՀ Սահմանադրական դատարան և ՀՀ դատախազություն |
ԿրթությունԽմբագրել
- 1971-1976 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1967-1970 թթ. - ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում:
- 1976-1991 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պետական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։
- 1991-1996 թթ. - ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։
- 1996 թ. փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
- 1996 թ. ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ. դեկտեմբեր։
- 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ 3 տարի ժամկետով[1]:
ԿոչումներըԽմբագրել
- ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
- Իրավաբանական գիտությունների դոկտոր, հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդվածներ և մենագրություններ հեղինակ։
ԾանոթագրություններԽմբագրել
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյան 5 փետրվարի 1996- |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյան 5 փետրվարի 1996- 6 դեկտեմբերի 2005 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |