Վլադիմիր Վիսոցկու և Մարինա Վլադիի հուշարձան

Վլադիմիր Վիսոցկու և Մարինա Վլադիի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Высоцкому и Марине Влади), հուշարձան Եկատերինբուրգ քաղաքում։ Տեղադրվել է 2006 թվականին «Անտեյ» առևտրա-ժամանցային կենտրոնի գլխավոր մուտքի մոտ` Կրասնոարմեյսկայա փողոցի թիվ 10 հասցեում։

Վլադիմիր Վիսոցկու և Մարինա Վլադիի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևբրոնզե հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Նախագծի հեղինակ խմբագրել

Ստեղծման պատմություն խմբագրել

Հուշարձանի տեղադրումը կատարվեց հունվարի 25-ին, այն հարմարեցվել էր Վիսոցկու ծննդյան օրվա հետ։ Հուշարձանի գաղափարը և Վլադիմիր Վիսոցկու կերպարը կիթառով Մարինա Վլադիի երգը կատարելիս, նախապես համաձայնեցվել է արտիստի որդու` Նիկիտա Վիսոցկու հետ։

Հուշարձանի նկարագիր խմբագրել

Վլադիմիր Վիսոցկու և Մարինա Վլադիի հուշարձանը ձուլված է բրոնզից։ Կերպարները բնական տեսք ունեն, քանի որ դրանց համամասնությունները համապատասխանում են մարդկային չափերին։ Վիսոցկին նվագում է կիթառի վրա, Վլադին նստած է նրա կողքին։ Հուշարձանը տեղադրված է «Մեծ Ուրալ» հյուրանոցի դիմաց, որտեղ հյուրախաղերի ժամանակ հյուրընկալել է Վիսոցկին։

Հուշարձանի բացում խմբագրել

Հուշարձանը բացվել է 2006 թվականի փետրվարի 5-ին (այլ աղբյուրներով` փետրվարի 3-ին[1]): Բացմանը ներկա են եղել Նիկիտա Վիսոցկին, Վալերի Զոլոտուխինը և Ալեքսանդր Ֆիլիպպենկոն։ Մարինա Վլադիին նույնպես հրավիրել էին հուշարձանի բացմանը։ Նա չէր եկել, բայց խոստացել էր, երբ հաջորդ անգամ Ռուսաստան գա, անպայման կայցելի Եկատերինբուրգ։

Հուշարձանը բացեցին Եկատերինբուրգի քաղաքապետ Արկադի Չերնիցկին և մտահղացման հեղինակ Անդրեյ Գավրիլովսկին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել