Վլադիմիր Զոլոտնիցկի

ռուս հեռուստալրագրող

Վլադիմիր Զոլոտնիցկի (ռուս.՝ Владимир Алексеевич Золотницкий, մայիսի 5, 1969(1969-05-05), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2005(2005-10-09), Մոսկվա, Ռուսաստան), ռուս հեռուստալրագրող, ՆՏՎ հեռուստաալիքի դետեկտիվ ծրագրերի հեղինակ և վարող[1]։

Վլադիմիր Զոլոտնիցկի
Ծնվել էմայիսի 5, 1969(1969-05-05)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 9, 2005(2005-10-09) (36 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և հեռուստալրագրող

Կենսագրություն խմբագրել

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Զոլոտնիցկու ընտանիքի առաջին երեխան է։ Սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտին կից լեզվաբանական դպրոցում։ 1993 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկվայի ոստիկանական բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ քննիչ է[2]։

Աշխատել է Մոսկվայի ներքին գործերի ազդանշանների թվային վերամշակման գլխավոր վարչությունում որպես ռեֆերենտ։ Վարել է «Պետրովկա, 38» հեռուստատեսային ծրագիրը[3]։ ՆՏՎ-ում սկսել է աշխատել 1996 թվականի նոյեմբերից[4]։ Մասնակցել է հեռուստաալիքի քրեական թեմատիկայով մի շարք հեռուստատեսային ծրագրերի ստեղծմանը։

1997-2001 թվականներին աշխատել է որպես գլխավոր խմբագիր ՆՏՎ-ի «Քրեական գործ» և «Անկեղծ խոստովանություն» հեռուստածրագրերում[5][6]։

2001 թվականի հուլիսից մինչև 2003 թվականի հունիսը վարել է «Առերեսում» իրավական ծրագրի նախնական տարբերակը[7][8][9][10]։ 2001 թվականի սեպտեմբերից սկսել է ղեկավարել «Քրեական գործ», «Ուշադրություն, հետախուզում» և «Անկեղծ խոստովանություն» ծրագրերը ՆՏՎ հեռուստաալիքում[11]։ 2003 թվականին ղեկավարել է նաև «Գոյատևման տարածք» ծրագիրը[12][13]։

2002 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2004 թվականի օգոստոսը ղեկավարել է «ՆՏՎ հեռուստաընկերության» իրավական ծրագրերի բաժինը[14][15]։ Կյանքի վերջին տարում եղել է հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը[16]։

Մահացել է 2005 թվականի հոկտեմբերի 9-ին, 37 տարեկան հասակում[17], ուղեղի քաղցկեղից։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը՝ պապի` ռեժիսոր Ալեքսեյ Զոլոտնիցկու կողքին[18]։

Գիտեր դանիերեն և ֆրանսերեն[2]։ Ամուսնացած էր, ուներ որդի` Անտոնը[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2002` «Օլիգարխ» - Թղթակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Умер Владимир Золотницкий // НТВ.Ru
  2. 2,0 2,1 2,2 «5 лет программы "Криминал" НТВ (2001г.)». Facebook. 2018 թ․ սեպտեմբերի 11.
  3. «Менты беспогонные». Московский комсомолец. 2002 թ․ հոկտեմբերի 24.
  4. Золотницкий, Владимир Золотницкий
  5. «"НЕЗАВИСИМОЕ РАССЛЕДОВАНИЕ" ОБРЕЛО НОВОЕ ЛИЦО». Сегодня. 2001 թ․ մայիսի 17.
  6. «Застрелился сын Барсукова. Сын Барсукова застрелился из наградного пистолета». Коммерсантъ. 1998 թ․ հոկտեմբերի 31.
  7. «"Очная ставка" НТВ». Антенна-Телесемь. 2001 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  8. «АЛЬФРЕД КОХ ЛОМАЕТ НОГУ, ВСЕ ОСТАЛЬНЫЕ - ГОЛОВУ». Московская правда. 2001 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Слава богу, что не со мной». Известия. 2001 թ․ հոկտեմբերի 19.
  10. «Bладимир Золотницкий: конкурентов мы уберем контрольным выстрелом в голову». Собеседник. 2002 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  11. «Владимир Золотницкий: герой криминального времени». Московский комсомолец. 2002 թ․ մարտի 14.
  12. «Старыгина и Кабо изгнали с «Территории выживания»». Собеседник. 2003 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Территория выживания». НТВ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Главный козырь НТВ. Масяня поможет Леониду Парфенову вести «Намедни»». Время новостей. 2002 թ․ սեպտեմբերի 4.
  15. «Криминальный передел. На федеральных каналах начинаются крупные разборки с программами про бандитов?». Новые известия. 2004 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Умер Владимир Золотницкий. В минувшее воскресенье в одной из городских больниц скончался ведущий криминальных программ НТВ». Московский комсомолец. 2005 թ․ հոկտեմբերի 11.
  17. «ЗОЛОТНИЦКИЙ Владимир Алексеевич». Лабиринт. 2005 թ․ հոկտեմբերի 11.
  18. «Золотницкий Владимир Алексеевич (1969-2005)». Где дремлют мёртвые.

Արտաքին հղումներ խմբագրել