Վլադիմիր Եվգենևիչ Գոլուբև (ռուս.՝ Влади́мир Евге́ньевич Го́лубев, ապրիլի 16, 1950(1950-04-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 2022(2022-09-19)[1]), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան, խորհրդային և ռուս ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1972)։

Վլադիմիր Գոլուբև
Ծնվել էապրիլի 16, 1950(1950-04-16)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 2022(2022-09-19)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ

Կենսագրություն խմբագրել

Եղել է «Զենիթի» մանկապատանեկան մարզադպրոցի սան։ Առաջին մարզիչը եղել է Բորիս Լևին-Կոգանը։ Իր ամբողջ կարիերան անցկացրել է «Զենիթում» (1968-1981)։ Համարվել է թիմի պատմության ամենաուժեղ պաշտպաններից մեկը։ 1970-ականների կեսերին հրավեր է ստացել «Կիևի» և «Մոսկվայի» Դինամոյից, սակայն որոշում է կայացրել և մնացել «Զենիթում», որի կազմում անցկացրել է 384 հանդիպում[2]։ Այդ ցուցանիշով նա չորրորդ տեղն է զբաղեցրել ակումբի պատմության մեջ։ 1980 թվականին դարձել է ԽՍՀՄ 1980 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։

ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում, 1 հանդիպում օլիմպիական հավաքականի կազմում։

1987 և 1989 թվականներին եղել է Զենիթի գլխավոր մարզիչը, 1988-1989 և 2006-2008 թվականներին՝ «Զենիթ»֊2֊ի գլխավոր մարզիչը։ 2006 թվականի նոյեմբերին նա գլխավորել է Երկրորդ դիվիզիոնի Արևմտյան գոտու թիմը, որը հաղթել է Նադեժդայի մրցաշարում։

2018 թվականի հուլիսին նշանակվել է «Լենինգրադեց» ակումբի մարզչի օգնական[3]։ Բորիս Ռապոպորտի հետ եղել է «Զենիթի» մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ[4]։

Վլադիմիր Գոլուբևը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 19֊ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել