Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2020/Մանրամասն քայլեր

Այստեղ «Վիքին սիրում է Երկիրը 2020» (ՎՍԵ) մրցույթի մանրամասն հրահանգներն են։ Ուղեցույցը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչ լուսանկարել, ինչպես մասնակցել «Վիքին սիրում է Երկիրը 2020» մրցույթիՆ։ Բոլորը հետաքրքրող հարցերը կարող եք տալ քննարկման էջում։

Ստեղծեք մասնակցային հաշիվԽմբագրել

Եթե դեռևս հաշիվ չունեք Վիքիմեդիա նախագծերում, պետք է այն ստեղծել՝ մտնելով այստեղ: Սկզբունքորեն դա հնարավոր է առանց էլփոստի հասցե նշելու: Այնուամենայնիվ, էլփոստի հասցեն շատ կարևոր է հաղթողներին տեղեկացնելու համար: Էլ.փոստի հասցեները տեսանելի չեն ՎՍԵ մրցույթի կազմակերպիչների կամ ուրիշների համար:

Գտեք լուսանկարվող օբյեկտներըԽմբագրել

Միայն պահպանվող տարածքում արված լուսանկարները կամ պահպանվող օբյեկտը ցուցադրող լուսանկարները կարող են մասնակցել մրցույթինԼ Կարելի է նաև բեռնել վայրի բնության կենդանական և բուսական օբյեկտներ (բոլոր չդասակարգված օբյեկտների համար օգտագործեք AM-WL001 համարը)։ ՀՀ և Արցախի բնության հատուկ պահպանվող տարածքների ցուցակներում, դուք կգտնեք բոլոր տեսակի պահպանվող տարածքների ցուցակները, որտեղ դասակարգված նշված են պահպանվող օբյեկտները: Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր համարը, որ լուսանկարը բեռնելուց պետք է նշվի։ Եթե ցուցակում օբյեկտի տողի աջ սյունակում սեղմեք բեռնեք նկարը տողը, ապա միանգամից կտեղափոխվեք Վիքիպահեստում լուսանկարի բեռնման էջ, որտեղ՝ հատուկ տողում ավտոմատ կհայտնվի օբյեկտի համարը։

Միայն ՀՀ և Արցախի բնության հատուկ պահպանվող տարածքներում արվված լուսանկարները կարող են մասնակցել ՎՍԵ հայկական մրցույթին: Այնուամենայնիվ Վիքին սիրում է Երկիրը մրցույթը տեղի է ունենում շատ տարբեր երկրներում և Եթե ունեք այլ երկրներից լուսանկարներ, կարող եք ստուգել այստեղ և մասնակցել այլ երկրների տեղական մրցույթներին:

ԼուսանկարչությունԽմբագրել

Ներկայիս COVID-19 համաճարակի հետ կապված, մենք խնդրում ենք ձեզ պահպանել ճանապարհորդական սահմանափակումները, որոնք կիրառվում են կառավարության որոշումով: Կարող եք լուսանկարել ձեր բնակության վայրին մոտ քաղաքաքային այգիներում, մոտակա անտառներում: Հակառակ դեպքում կարող եք բեռնել ձեր հին լուսանկարները, թվայնացնել սլայդները։ Հիշեցնենք, որ բոլոր լուսանկարները պետք է լինեն ձեր անձնական լուսանկարածը։ Օբյեկտները կարող են լուսանկարված լինել ցանկացած ժամանակ, բայց բեռնել կարելի է միայն 2020 թվականի մայիսի 1-ից 31-ը։

Լուսանկարները բեռնվում են ազատ արտոնագրով (CC BY-SA 4.0)։ Լուսանկարների էջում պարտադիր պետք է նշված լինի լուսանկարված օբյեկտի համարը, լուսանկարները պետք է պատշաճ վերնագիր ունենան և նկարագրություն։ Այս պարամետրերի բացակայության դեպքում լուսանկարները մրցույթին չեն մասնակցի։ Լուսանկարները ջրանիշեր չպետք է ունենան։

Տեխնիկական պահանջներԽմբագրել

Լուսանկարների տեխնիկական պահանջները միջազգային մրցույթի կազմակերպիչների կողմից հաստատված են, ինչն էլ մենք նախկինում կիրառել ենք, ու այժմ էլ հետևելու ենք։ Նվազագույն մշակում է կարելի՝ կրել, լուսային և գունային ֆիլտրեր օգտագործել։ Հիշե՛ք, որ լուսանկարները արվում են Վիքի նախագծերի համար և սա գեղարվեստական լուսանկարչության մրցույթ չէ։

Պատկերի նվազագույն չափը որոշված է 2ՄՊ, ինչը ապահովում է տարբեր կողմերի հարաբերություն, այսինքն մեկ կողմը կարող է փոքր լինել ու մյուսը մեծ (օրինակ համայնապատկերների ժամանակ), բայց կողմերի պիքսելների բազմապատկելուց պետք է 2,000,000-ին հավասար կամ մեծ թիվ ստանանք։

Լուսանկարները կարող եք բեռնել վիքիպահեստում թույլատրվող լուսանկարի բոլոր ձևաչափերով։ Կարող եք լուսանկարել .jpg ձևաչափով կամ RAW ձևաչափով լուսանկարել ու հետո կարող եք փոխարկել ասենք PNG-ի։

Լուսանկարների քանակի սահմանափակում չկա, նմանապես կարելի բեռնել նույն օբյեկտի մեկից ավելի լուսանկարներ։ Բայց ցանկալի է, նույն օբյեկտի բազմաթիվ լուսանկարներից ընտրել լավագույն տարբերակները և միայն դրանք բեռնել։

ԳնահատումԽմբագրել

Ավտոմատ ֆիլտրի միջոցով կհեռացվեն մինչև 2ՄՊ և չհամարակալված լուսանկարները։ Փոքր և չհամարակալված լուսանկարները կարող են օգտագործվել Վիքինախագծերում, բայց գնահատման չեն ներկայացվի։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր նկարների լավագույն տասնյակը, որը անկախ ժյուրին անպայման կդիտարկի կամավորների կողմից ներկայացված՝ խոտանը հեռացված և նախնական ընտրություն անցած, լուսանկարների որոշ քանակի հետ։