Վիքիպեդիա:Վարչական որոշումների բողոքարկում

Այս էջը վարչական գործողությունների բողոքարկման համար է, ինչպիսիք են՝ մասնակցի արգելափակումը, էջերի պաշտպանության և նրանց հանման դեպքերը և այլն։ Այստեղ չեն բողոքրկվում հոդվածների հեռացման, անվանափոխության, միացման և բաժանման ներկայացվելը։

Կանոնակարգ
  1. Հայցը ներկայացնելուց առաջ քննարկեք բողոքարկվող գործողությունը, այն կատարած ադմինիստրատորի հետ։ Դիմեք այստեղ միայն այն դեպքում, երբ համաձայնության գալը անհնարին է։
  2. Հայցը ներկայացնելուց հարկավոր է անպայման տեղյակ պահել գործողությունը կատարած ադմինիստրատորին, նրա քննարկման էջում։
  3. Ադմինիստրատորը՝ ում գործողությունը բողոքարկվում է, իրավունք ունի հայտարարել իր անհամաձայնությունը այլ ադմինիստրատորի կողմից գործողության ետ շրջելուն, և առարկությունները այդ առթիվ։
  4. Քննարկման արդյունքում ադմինիստրատորների համաձայնությամբ վարչական գործողությունը կարող է հաստատվել։
  5. Եթե ադմինիստրատորը տվել է գործողության ետ շրջելու համաձայնություն, ապա ցանկացած այլ ադմինիստրատոր կարող է արդյունքը ամփոփել և գործողությունը ետ շրջել։
  6. Եթե հետքրքրված ադմինիստրատորը չի տալիս իր համաձայնությունը ետ շրջելուն, բայց կա այլ ադմինիստրատորների համաձայնությունը ետ շրջելու համար, ապա ամփոփվում է արդյունքը, առաջարկվում հետաքրքրված ադմինիստրատորին գործողությունը ետ շրջել, կամ համաձայնել այդ գործողության հետ։
  7. Եթե ադմինիստրատորների համաձայնություն չկա, ապա ամփոփվում է արդյունքը՝ նշվելով այդ փաստի մասին։
  8. Ադմինիստրատորների համաձայնության դեպքում գործողությունը կարող է ետ շրջվել առանց գործողությունը կատարած ադմինիստրատորի բացահայտ համաձայնության, եթե նա չի հայտարարել իր անհամաձայնությունը և կան կան լրացուցիչ հիմքեր նման ետ շրջման, ինչպիսիք են՝
    • բացահայտվել են լրացուցիչ հանգամանքներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ պետք է չեղյալ հայտարարել գործողությունը,
    • այլ ադմինիստրատորների կողմից կոպիտ, ակնհայտ սխալի ընդունումը,
    • երբ առկա է նախագծի գործունեության էական վնաս պատճառող արտակարգ իրադրություն։
Ավելացնել նոր հայց