Վիքիմեդիա հիմնադրամի սերվերը

Սերվեր (անգլ.՝ server, to serve` «ծառայել» բառից, հոգնակի՝ սերվերներ), մասնագիտացված սարքերի համակարգ, որը թույլ է տալիս աշխատել ոչ միայն լոկալ, այլև առցանց։ Սերվերը հենց նույն համակարգիչն է, սակայն սովորաբար այն ավելի հզոր է լինում։

Սերվերը ինչպես և համակարգիչը բաղկացած է մայր պլատայից, պրոցեսորից, օպերատիվ հիշողությունից, կոշտ սկավառակից։ Հիմնականում սերվերներում օգտագործվում են հատուկ սարքեր, բայց կան նաև այնպիսի սերվերներ որոնք ունեն սովորական համարկգչի մաասեր։

Բացի օպերացիոն համակարգի տեղադրումից մնացած այլ գործողությունները սերվերի վրա հնարավոր է կատարել առցանց, այլ ոչ թե տեղում: Սերվերների հիմնական և ամենակարևոր դերն այն է, որ սերվերները ապահովում են ինտերնետ պրովայդերների աշխատանքի կազմակերպումը։ Սերվերը միացնում է օգտագործողին և նրան է փոխանցում ինտերնետ թրաֆիկը, այդպիսով հանդիսանալով յուրօրինակ բազա։ Բացի այդ գոյություն ունեն DNS սերվերներ, որոնք պատասխանատու են սիմվոլային URL-ի ձևափոխմանը IP հասցեների։ Պրովայդերի ցանկացած ծառայություն աշխատում է հիմնվելով սերվերի վրա:

Սերվերների ամենատարածված նշանակություններից է տվյալների պահպանումը, օրինակ սերվերի վրա է պահվում փոստային համակարգից օգտվողների բոլոր նամակները։ Ինչպես նաև կարող են պահվել օգտվողների տարբեր տվյալներ կախված ծառայությունից։ Երրորդ և ամենատարածված նշանակությունը դա հոստինգն է։ Հոստինգը դա սերվեր է որի վրա պահվում են կայքերը և այն բոլոր ֆայլերը որոնք տեղադրված են այդ կայքում։