Վիքիպեդիա:Ուսուցողական ձեռնարկներ/Վիքիպեդիայում խմբագրելու 10 պարզ կանոն

Տաս պարզ կանոն Վիքիպեդիայում խմբագրելու համար խմբագրել

Դերեն Վ. Լոգան1, Մասիմո Սանդալ2, Փոլ Փ. Գարդներ1, Մագնուս Մանսկե1, Ալեքս Բեյթման1

  • 1 – Վելքոմ Թրասթ Սանժեր Ինստիտուտ, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն,
  • 2 - Քիմիայի բաժին, Քեմբրիջի Համալսարան, Միացյալ Թագավորություն

Վիքիպեդիան աշխարհի ամենահաջողված առցանց հանրագիտարանն է, որը ներկայումս պարունակում է ավելին քան 3,3 միլիոն անգլերեն հոդվածներ։ Այն հավանաբար գիտելիքի ամենամեծ հավաքածուն է, և վստահորեն ամենահասանելին։ Վիքիպեդիան կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի և ում հասանելի է ինտերնետը , բայց արդյո՞ք այն ապահովում է վստահելի տեղեկատվություն: 2005 թվականին Նեյչըր հիմնադրամի կողմից կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ Վիքիպեդիայում զետեղված գիտական թեմաներով հոդվածները համեմատելի են մասնագետների կողմից խմբագրված հանրագիտարանի հետ (1), սա ապացուցում է, որ կամավորները կարող են ստեղծել և պահպանել զարմանալիորեն ճշգրիտ տեղեկություններ։

Այսպես թե այնպես, մարդիկ այցելում են Վիքիպեդիա` ինտերնետում կենսա-բժշկական տեղեկությունների որոնման համար (2)։ Այսինքն, առկա է աճող և հստակ պահանջ` Վիքիպեդիայում ներգրավել գիտական համայնքը, որպեսզի հնարավոր լինի ապահովել այնտեղ զետեղված տեղեկությունների ճշգրտությունը և արդիականությունը։ Գիտնականների համար Վիքիպեդիան յուրահատուկ հնարավորություն է` կատարելու իրենց պարտքը հասարակության նկատմամբ, ինչպես նաև տարածելու իրենց փորձը։ Օրինակ, որոշ Վիքիպեդիացի գիտնականներ հաջողությամբ Վիքիպեդիայում տեղադրեցին կենսաբանական տեղեկություններ, որպեսզի խթանեն համայնքի կողմից ներդրումները (3,4)։ Սա իր հերթին բերում է փոխկապակցված գիտելիքների ավելի լայն հասանելիություն Վիքիպեդիայի միջոցով։ Ուրիշները օգտագործում են վիքի մոդելը իրենց սեփական մասնագիտական, համատեղ տվյալների շտեմարանները ստեղծելու համար (5–8)։ Քո առաջին քայլերը Վիքիպեդիայում կարող են լինել վհատեցնող, այստեղ բերված խորհուրդները կօգնեն քեզ և խմբագրման գործընթացը ավելի հարթ կընդանա։

Կանոն 1. Գրանցեք մասնակցի հաշիվ խմբագրել

Չնայած ամեն մի այցելու կարող է խմբագրել Վիքիպեդիան, մասնակցի հաշվի ստեղծումը տալիս է մի շարք առավելություններ։ Առաջին հերթին, այն ապահովում է Ձեր գաղտնիությունը և անվտանգությունը։ Թվում է անտրամաբանական, սակայն մասնակիցները, որոնք գրանցվել են կեղծանունով, իրականում ունեն ավելի մեծ անանունություն ունեն, քան նրանք, ովքեր խմբագրում են «անանուն»։ Մասնակցի հաշիվներ ստեղծելիս, մեզանից քչերն են օգտագործում իրական անունները։ Հիշիր, եթե դու որոշել ես Վիքիպեդիայում խմբագրելիս կեղծանուն չօգտագործել,ապա քո խմբագրման ողջ պատմությունը բաց և հասանելի է հետաքրքրված որոնողներին, ներառյալ քո ապագա գործընկերներին, ուսանողներին կամ աշխատակիցներին։

Ինչպես ակադեմիական շրջանակներում, այնպես էլ Վիքիպեդիայում լավ համբավը կօգնի քո վիքի կարիերային։ Գրանցվելով, դու կարող ես ստեղծել լավ խմբագրումների մատյան, և եթե դու ունես հաստատուն և վստահելի ինքնություն, ապա ավելի հեշտ է շփվել և համագործակցել ուրիշների հետ։ Եվ վերջապես, գրանցվելը քեզ հնարավորություն է ընձեռնում օգտվելու խմբագրման լրացուցիչ գործիքներից, ներառյալ «հսկացանկը», որով կարող ես հետևել նախկինում խմբագրած հոդվածներիդ։

Կանոն 2. Սովորիր հինգ հիմնասյուները խմբագրել

Կան մի քանի ընդունված սկզբունքներ, հայտնի որպես «Հինգ Հիմնասյուներ», և Վիքիպեդիայում ներդրում կատարելիս, բոլոր խմբագրողները պետք է հետևեն այս սկզբունքներին։ Ամենակարևորը, որ գիտնականները պետք է հասկանան, որ Վիքիպեդիան չի հրատարակում է ինչ որ մեկի գաղափարը կամ հետազոտությունը (9)։ Հետևաբար այն հարթակ չէ Ձեր սիրած տեսությունը առաջ տանելու կամ չհրատարակված հետազոտությունները տարածելու։ Ինչպես նաև Ձեր սեփական տեսությունը կամ վիճահարույց խնդիրները քննարկելու ամբիոն չէ։ Այս առումով, Վիքիպեդիան էապես տարբերվում է խմբագրումներ խթանող այլ նոր մեդիա հարթակներից, ինչպիսիք են, օրնակ, բլոգերը։

Վիքիպեդիայում խմբագրելը հաճույք է, գիտության հանդեպ քո հետաքրքրությունների բնական շարունակություն։ Սակայն, կարծիքների տարբերությունները անխուսափելի են, հատկապես հոդվածների որակի բարելավմանն ուղղված քննարկումների էջերում: Վիքիպեդիայում խմբագրողներին ընդունիր որպես գործընկերներ և նույնիսկ անհամաձայնության դեպքում պահպանիր հարգալից և քաղաքավարի մոտեցում: (10)։ Եթե քեզ սկսել է թվալ, որ որևէ փոխգործունեություն քո համար սթրես է, պարզապես որոշ ժամանակով դադարեցրու խմբագրումներդ։ Ի տարբերություն այլ գիտական նախաձեռնությունների, Վիքիպեդիան ժամկետներ չունի։

Կանոն 3. Եղիր համարձակ, բայց ոչ անխոհեմ խմբագրել

Վիքիի գոյատևումը և զարգացումը մասնակցություն է պահանջում։ Վիքիպեդիան իր չափերով աննախադեպ է, սակայն նրա շարունակական հաջողությունը կախված է տասնյակ հազարավոր կամավորների կանոնավոր ներդրումներից։ Այդ է պատճառը, որ վիքիպեդիան կոչ է անում իր բոլոր օգտվողներին լինել համարձակ. եթե սխալ ես նկատել՝ ուղղիր։ Եթե կարող ես բարելավել հոդվածը, այդպես էլ վարվիր։ Ամեն դեպքում, կարևոր է համարձակությունը տարբերել անխոհեմությունից։ Սկսիր փոքրից։ Սկզբում կատարիր աննշան փոփոխություններ արդեն գոյություն ունեցող հոդվածներում, և հետո միայն ձեռնամուխ եղիր գիտության պատմությունը նորից գրելուն։

Բազմաթիվ նորեկներ վախենում են խմբագրումներ անել Վիքիպեդիայում` կարծելով, որ կարող են սխալներ անել։ Նման զգուշավորությունը հասկանալի է, բայց անհիմն։ Ամենավատը, ինչ կարող է պատահել, քո խմբագրումները չեն ճանաչվի որպես հոդվածի զարգացում և հետ կշրջվեն։ Եթե այդպիսի բան կատարվի, ապա այն ընդունիր որպես սովորելու դրական փորձ, և հետ շրջող խմբագրից խորհուրդ հարցրու։

Կանոն 4. Ճանաչիր քո լսարանը խմբագրել

Վիքիպեդիան հիմնականում փորձագետների համար չէ, հետևաբար, տեխնիկական մանրամասների չափը պետք է հավասարակշռված լինի, որպեսզի ոչ-մասնագետները նույնպես կարողանան հասկանալ։ Գիտական բովանդակություն ստեղծելիս, պատկերացրու, որ քո առջև խնդիր է դրված ավագ դպրոցի աշակերտների համար գրել համապարփակ հանրամատչելի վերլուծություն։ Չափազանց դժվար է բարդ գաղափարները բացատրել հասկանալի, առանց գիտական տերմիններ օգտագործելու ։ Քո համառության պտուղները կքաղեք, երբ գործը կհասնի հերթական մենագրություն գրելուն, կամ ուսանողների նոր խմբի դասավանդմանը:

Կանոն 5. Մի խախտիր հեղինակային իրավունքը խմբագրել

Որոշ վերապահումներով, Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը ազատ է օգտագործելու, փոփոխելու կամ տարածելու համար։ Հետևաբար, այնտեղ չի թույլատրվում զետեղել ոչ-ազատ , հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր։ Որոշ ամսագրեր, օրինակ՝ Public Library of Science-ը (Հանրային Գիտական Գրադարան), հրատարակում են նյութեր բաց-հասանելության (openaccess) արտոնագրով, որը համատեղելի է Վիքիպեդիայում օգտագործման համար, իհարկե համապատասխան պատճառաբանումով։ Սակայն բազմաթիվ ամսագրեր, նյութեր ազատ չեն, ուստի, որքան էլ գայթակղիչ լինի, խուսափիր Վիքիպեդիայում զետեղել ինչ-որ մեկի կողմից ստեղծած տեքստ կամ պատկեր։ Այն շատ շուտ կբացահայտվի և կպիտակվի որպես արագ ջնջման ենթակա։

Դուք կարող եք Վիքիպեդիային թույլատրել օգտագործել Ձեր սեփական նյութերը, սակայն այս գործընթացը անշրջելի է և ժամանակատար։ Հաճախ առավել հարմար է տեքստը վերաշարադրել պարզ լեզվով կամ նորից նկարել պատկերը` դարձնելով այն հասանելի։ Այսպես նյութն ավելի հարմար Վիքիպեդիայի ոչ-մասնագիտական ընթերցողների համար (տես Կանոն 4)։

Կանոն 6. Հղվիր, քաղվածիր, ցիտիր խմբագրել

Հնարավոր բարձրագույն չափանիշները ապահովելու համար Վիքիպեդիան ունի ներդրումների խիստ քաղաքականություն, որը տեղեկատվության ստուգելիություն է պահանջում:(11)։ Վիքիպեդիայում ներառված յուրաքանչյուր պնդում պետք է հղվի որևէ հավաստի հրատարակված աղբյուրի (սակայն, տես Կանոններ 7 և 8 ինքնամեջբերման մասին)։ Գիտնականներից շատերը ավելի նպաստավոր դիրքում են, քանի որ լայնածավալ գրականությունից օգտվելու հնարավորություն և հղումներ կատարելու փորձ ունեն: Քանի որ յուրաքանչյուր չստուգված բովանդակություն ամեն պահի կարող է ջնջվել Վիքիպեդիայից, ուստի ամեն մի պնդման համար, որ երբևէ կարող է վիճարկվել այլ խմբագրի կողմից, այն հաստատող հղումներ ապահովիր։ Երբ հնարավոր է, առավելությունը տվեք երկրորդական աղբյուրներին (գրախոսություններ կամ գրքի գլուխներ), որոնք հիմնված են նաև առաջնային հետազոտության արդյունքների վրա։

Վիքիպեդիայի հասանելիությունը ամեն մի գիտական հոդվածի համար հիանալի սկզիզբ է` հետաքրքրված, մասնագիտական տեղեկություններ ստանալու ձգտում ունեցող մարդկանց համար։ Տեղադրելով ուղիղ հիպեր-հղումներ վստահելի, ազատ, առցանց հասանելի տեղեկություններին (օրինակ՝ կենսաբանական տվյալների շտեմարաններ կամ բաց հասանելի ամսագրեր)` Դուք թույլ կտաք այլ մասնակիցներին արագորեն ստուգել ձեր ստեղծած բովանդակությունը, իսկ ընթերցողների համար մատչելի կլինեն ավելի լայն տեղեկություններ այդ թեմայի մասին։

Կանոն 7. Խուսափիր անհամեստ ինքնագովազդից խմբագրել

Շատ մարդիկ գայթակղվում են Վիքիպեդիայում իրենց մասին հոդվածներ գրելու կամ խմբագրելու հնարավորությամբ։ Դիմակայեք այս ձգտմանը։ Եթե Ձեր անձը այնքան կարևոր է, որ նրա մասին տեղեկությունները պետք է տեղ գտնեն հանրագիտարանում, թող մեկ այլ մարդ անի դա։ Հիշեք, որ ի տարբերություն այլ վեբ-էջերի, Վիքիպեդիայում Ձեր կենսագրությունը Ձեր հսկողության տակ չէ։ Սիրով ստեղծված կենսագրությունը, որը ներկայացնում է Ձեր բազմաթիվ արժանիքները, շատ շուտով կարող է պարունակել տեղեկություններ, որոնք Դուք այնքան էլ չէիք ցանկանա հրապարակել։ Ինչ անել, երբ Ձեր կենսագրություն արդեն Վիքիպեդիայում է, սակայն այն պարունակում է անճշտություններ և Դուք ցանկանում եք ուղղել դրանք։ Ինչպե՞ս Դուք կարող եք այդ անել` առանց խախտելու կանոնները։ Վիքիպեդիայի կանոնները խրախուսում են Ձեր մասին ներկայացնել կից քննարկման էջում` թույլ տալով այլ խմբագիրներին ավելացնել այդ տեղեկությունները հոդվածի մեջ։

Լավ մտածեք,երբ տեղեկություններ եք գրում Ձեր ուսուցիչների, գործընկերների, մրցակիցների, գյուտերի կամ ծրագրերի մասին։ Այդպիսով Դուք հայտնվում եք շահերի բախման կիզակետում, որը հնարավոր է բերի չկանխամտածված կողմնակալության (12)։ Եթե ունեք անձնական կամ ֆինանսական հետաքրքրություն որևէ հոդվածի հետ կապված, որը ցանկանում եք խմբագրել, այդ մասին հայտնեք քննարկման կից էջում, և ուշադրություն դարձրեք այլ խմբագիրների խորհուրդներին, ովքեր կարող են ներկայացնել ավելի անաչառ տեսակետ։

Կանոն 8. Կիսվեք Ձեր փորձով, մի վիճեք որպես հեղինակություն խմբագրել

Գրել այն թեմայով, որում դուք ունեք ակադեմիական փորձ, շահերի բախում չէ (12), հակառակը, այստեղ Դուք կարող եք ամենաարդյունավետ մասնակցությունն ունենալ Վիքիպեդիայում։ Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Վելսը Նեյչրի հետ զրույցում ասել է, որ մասնագետներն ունակ են «յուրահատուկ ձևով նկարագրել առանձնահատկությունները»` այդպիսով զգալիորեն բարելավել հոդվածը (1)։ Եթե Դուք գրում եք Ձեր մասնագիտության բնագավառում մեջբերելով նյութեր, որոնք Դուք տպագրել եք գրախոսվող ամսագրերում, ապա դա թույլատրվում է, իհարկե, եթե այդ տեղեկությունները կարևոր են: Սակայն,գրեք հասկանալի լեզվով (ևս մի անգամ կարդացեք Կանոն 7-ը)։ Օրինակ, եթե Դուք հրապարակել եք անհասկանալի, երբևէ չմեջբերված հոդված Նոր Զելանդիական Կաթնամթերքի Հետազոտությունների ամսագրում կովի կաթում ՌՆԹ-ի պարունակության մասին, ապա իմաստ չունի այն մեջբերել Վիքիպեդիայի «ՌՆԹ», «Կաթ», «Կով», և «Կաթնասունների էվոլյուցիան» հոդվածների նախաբաններում։

Երբեմն դուք կարող եք շփվել այլ խմբագրի հետ, ով ակնհայտորեն չի կիսում հոդվածի վերաբերյալ ձեր մասնագիտական կարծիքը։ Շատ մասնագետների համար սա բավականին զայրացնող է և ընկած է Վիքիպեդիայում տարվող բազմաթիվ ակադեմիական վեճերի հիմքում (1)։ Այսպիսի դեպքերում հիշեք, որ Ձեզ գնահատում են միայն Վիքիպեդիայում Ձեր ներդրումներով,այլ ոչ նրա համար, թե ով եք Դուք, ինչպիսին են Ձեր կարողությունները, կամ թե ինչի եք հասել Դուք մասնագիտական կարիերայում։ Ձեր մասնագիտական գիտելիքները պետք է հնարավորություն տան Ձեզ գրել չեզոք ոճով և հաստատել ամեն մի պնդում վստահելի և անկախ աղբյուրներով։ Եթե Դուք չեք ներկայացնում ստուգման աղբյուրներ, Ձեր պնդումները իրավացիորեն կարող են վիճարկվել, անկախ նրանից թե քանի կոչում Դուք ունեք։

Կանոն 9. Գրեք չեզոք և հավասարակշռված խմբագրել

Վիքիպեդիայի բոլոր հոդվածները պետք է լինեն չեզոք` ոճով և բովանդակությամբ (13)։ Գրելիս նշեք փաստեր, հանրաճանաչ կարծիքներից փաստեր, և մի առաջադրեք Ձեր կարծիքը որպես փաստ։ Վիքիպեդիայի շատ նորեկներ ձգտում են խմբագրել վիճահարույց հարցերին վերաբերվող հոդվածներ, որոնց վերաբերյալ մարդիկ ունեն ուժեղ ընդդիմադիր տեսակետներ։ Խուսափեք այսպիսի բաներից մինչև կծանոթանաք Վիքիպեդիայի կանոնակարգերին (տես Կանոն 3), փոխարենը սևեռվեք այն հոդվածների վրա, որտեղ ավելի հեշտ կլինի մնալ անաչառ։

Շատ գիտնականներ, ովքեր ներդրումներ են կատարել Վիքիպեդիայում, չեն կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ չեզոք տեսակետը նույն ընդունված գիտական տեսակետը չէ։ Երբ գրում եք բարդ խնդիրների մասին, փորձեք ծածկել բոլոր նշանակալի տեսակետները և հավասարակշռեք դրանք, սակայն ոչ հավասար կշիռներով։ Օրինակ, գիտական անհամաձայնության մասին հոդվածը պետք է պարունակի ինչպես գիտական հանրության կողմից լայնորեն ընդունված տեսակետը, այնպես էլ այլ նշանակալի տեսությունները, բայց ոչ նույն խորությամբ կամ այնպես, որ հասկանալի լինի թե այս երկու տեսակետները հավասարազոր են։

Կանոն 10. Դիմեք Օգնության խմբագրել

Վիքիպեդիան կարող է մոլորեցնոց վայր լինել անփորձ խմբագրի համար։ Սովորել Վիքի նշանադրումը, այն շարահյուսությունը, որը բացատրում է ծրագրին, թե ինչպիսի տեսք պիտի ունենա էջը, կարող է առաջին հայացքից բարդ թվալ, չնայած վերջերս ներդրված նոր խմբագրման գործիքները բավականին հեշտացրել են այս գործը։ Խաչվող կանոնակարգերը և ընթացակարգերը (ինչպես նաև` փորձառու խմբագիրների միտումը` օգտագործելու հապավումների այբուբենային շիլան) նույնպես կարող են լինել դժվար հասկանալի։ Բարեբախտաբար, Վիքիպեդիայի համայնքը մեծ ուրախությամբ է ընդունում նոր խմբագիրներին։

Օգնությունը հասանելի է տարբեր ձևերով, ներառյալ օժանդակման ծառայությունը, առանձին IRC ալիքը և մասնակիցների ներգրավման ուսուցողական ծրագիրը։ Ի վերջո, Դուք կարող եք ընդամենը օգտագործել «Օգնեք ինձ» ({{helpme}}) կաղապարը, և որևիցե մի պատրաստակամ Վիքիպեդիական կառաջարկի Ձեզ օգնություն։

Շնորհակալություններ խմբագրել

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆիլիպ Բուրնին խորաթափանց դիտողությունների համար և շնորհակալաբար ընդունում ենք բազմաթիվ Վիքիպեդիականների ներդրումը, ովքեր միահամուռ ուժերով ստեղծել են կանոնները և ընթացակարգերը, որոնց հիման վրա էլ մենք ստեղծել ենք այս կանոնները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giles J (2005) Internet encyclopaedias go head to head. Nature 438: 900–901.
  2. Laurent MR, Vickers TJ (2009) Seeking health information online: does Wikipedia matter? J Am Med Inform Assoc 16: 471–479.
  3. Daub J, Gardner PP, Tate J, Ramskold D, Manske M, et al. (2008) The RNA WikiProject: community annotation of RNA families. RNA 14: 2462–2464.
  4. Huss JW, 3rd, Orozco C, Goodale J, Wu C, Batalov S, et al. (2008) A gene wiki for community annotation of gene function. PLoS Biol 6: e175. doi:10.1371/journal.pbio.0060175.
  5. Hoffmann R (2008) A wiki for the life sciences where authorship matters. Nat Genet 40: 1047–1051.
  6. Mons B, Ashburner M, Chichester C, van Mulligen E, Weeber M, et al. (2008) Calling on a million minds for community annotation in WikiProteins. Genome Biol 9: R89.
  7. Pico AR, Kelder T, van Iersel MP, Hanspers K, Conklin BR, et al. (2008) WikiPathways: pathway editing for the people. PLoS Biol 6: e184. doi:10.1371/journal.pbio.0060184.
  8. Hodis E, Prilusky J, Martz E, Silman I, Moult J, et al. (2008) Proteopedia - a scientific ‘wiki’ bridging the rift between three-dimensional structure and function of biomacromolecules. Genome Biol 9: R121.
  9. Wikipedia contributors (2010) No original research. Wikipedia, the Free Encyclopedia. Available: http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:><?show=to]No_original_research. Accessed 26 July 2010.
  10. Wikipedia contributors (2010) Civility. Wikipedia, the Free Encyclopedia. Available: http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Civility. Accessed 26 July 2010.
  11. Wikipedia contributors (2010) Verifiability. Wikipedia, the Free Encyclopedia. Available: http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Verifiability. Accessed 26 July 2010.
  12. Wikipedia contributors (2010) Conflict of interest. Wikipedia, the Free Encyclopedia. Available: http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Conflict_of_interest. Accessed 26 July 2010.
  13. Wikipedia contributors (2010) Neutral point of view. Wikipedia, the Free Encyclopedia. Available: http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Neutral_point_of_view. Accessed 26 July 2010.

Բնօրինակ տեքստ խմբագրել