Նիկոլ Քիդման ‎ խմբագրել

Նիկոլ Քիդման ‎ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը պարունակում է անձի մասին գրեթե ամբողջական տեղեկություն, թարգմանել եմ հիմնականում անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներից, կարծում եմ կբավարարի Ընտրյալ հոդվածի կարգավիճակին։ Կցանկանայի մատնանշեք թերությունները՝ ուղղելու նկատառումով։ -- A.arpi.a (քննարկում) 19։46, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)

ընդհանուր լավ հոդված է իհարկե, բայց որոշակի շտկումների կարիք կա իհարկե, ինքս ինչքան կկարողանամ կանեմ, հետո միայն կգրեմ: Համենայնդեպս ապրես A.arpi.a ջան, որ նոր մասնակից ես ու այսպիսի լավ հոդված ես ստեղծել: --ERJANIK քննարկում: 07:52, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
իմ մասով ինչ կարողացա շտկեցի այս հոդվածում, արժանի է լավագույն կոչվելուն: ERJANIK քննարկում: 07:38, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

  Կողմ - կարծում եմ արժանի հոդված է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։10, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

  Կողմ - Հոդվածը տեղեկատվական տեսանկյունից, իմ կարծիքով, լիարժեք է, և լեզվական ու քերականական սխալները հնարավորինս քիչ են։ Միակ «թերությունը» կարմիր հղումների մեծ քանակն է, սակայն դա հեղինակի բացթողումը չէ։ Արմենուհի (քննարկում) 11։13, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Շատ լավ հոդված է, մի քանի նկատառում
  1. Իզաբելլա Ջեյնը (անգլ.՝ Isabella Jane, դեկտեմբերի 22 1990 թ.)[46] և տղան՝ Քոնոր Էնթոնին (անգլ.՝ Connor Anthony, հունվարի 17 1995 թ.)։ --Այստեղ կարծում եմ երեխաների անունները անգլերենով ավելորդ են։
  2. Հայերենում [] կետադրական նշան գոյություն չունի։
  3. Լատինատառ արտայատությունները շատ են, Mary Mackillop Chapel և այլն, կարելի է թարգմանել հայերեն, փակագծերում անգլերեն տարբերակը։ Բացի այդ չեմ հասկանում ինչու են գրված շեղատառերով, այդպիսի գրելաձևի կանոն չգտա։
Շնորհակալություն, մաղթում եմ հաճելի խմբագրում:--Սամվել (քննարկում) 12:39, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

  Կողմ--SusikMkr (քննարկում) 12։42, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Կներեք ուշ արձագանքմանս համար: Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, ամեն ինչ արվում է շտկման և բարելավման նկատառումով:
Հարգելի Սամվել, ուրախ եմ, որ ուշադիր կարդացել եք ողջ հոդվածը, Ձեր նկատառումները անպայման հաշվի կառնեմ, հետագա սպասվելիք խմբագրումներումս նաև: Միայն թե, անկեղծ ասած՝ տեքստում փնտրեցի և չգտա ոչ մի [] նման նշան, բացի շարադրանքում հղումների թվային համարակալման մոտինից: Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, կխնդրեի հուշել, չեմ գտնում: Լատինատառ արտահայտությունները հնարավորինս կթարգմանեմ, իսկ մյուս դիտարկման մասին նկատեմ, որ ամսագրերի, մրցանակաբաշխությունների անունները ըստ հայերենի կանոնների պիտի գրվեն չակերտների մեջ, սակայն տեքստի ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար հաճախ պարզապես ընդգծվում են, այս դեպքում՝ շեղատառի ձևով:
Կրկին շնորհակալություն ոգևորելու և լավ խոսքերի համար :) -- A.arpi.a (քննարկում) 18:06, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Այս նախադասության մեջ ի նկատի ունեի 2006 թ. հունիսին Ladies' Home Journal ամսագրի համարներից մեկում հեղինակը, մեջբերելով դերասանուհուն, գրել էր. «Նա [Քրուզը] ինձ համար շատ կարևոր էր և այժմ էլ։ Ինձ համար նա պարզապես Թոմն էր, իսկ մնացած բոլորի համար՝ աստղ։ Նա բարի էր իմ հանդեպ, ես սիրում էի նրան։ Եվ սիրում եմ մինչ այժմ»։--Սամվել (քննարկում) 04:57, 11 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Աաա, պարզ է, գտա արդեն, շնորհակալություն, ուղղեմ հիմա -- A.arpi.a (քննարկում) 20:43, 17 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]