Վիքիպեդիա:Գնահատում/Կատար
Գնահատումն անցել է դրական: Ներկայացվում է քվեարկության:--Arsog (1985) 20:15, 29 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կատար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 29.07.2017-29.08.2017 |
---|
Հարգելի՛ վիքիհամայնք, գնահատման եմ ներկայացնում «Կատար» հոդվածը՝ հետագայում «ընտրյալ հոդվածի» կարգավիճակ ստանալու համար։ --Omicroñ'R քննարկում 22:54, 29 Հուլիսի 2017 (UTC)[reply]
Հոդվածը գրված է բավականին գրագետ և սպառիչ տեղեկություն է պարունակում Կատար պետության մասին: Որոշ թերություններ նկատել եմ, ուղղել եմ: Ընթացքում դարձյալ կանդրադառնամ հոդվածին: Արժանի է կարգավիճակ ստանալուն:--Arsog (1985) 20:00, 30 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ շատ, Arsog ջան--Omicroñ'R քննարկում 20:08, 30 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հրաշալի հոդված է, ապրես Նորայր ջան, սակայն ունեմ մի քանի նկատառում.
- Մի քանի աղբյուր ուսումնասիրեցին, պարզվեց բնական գազի Կատարը երրորդն է, իսկ նավթի պաշարով` 14-րդը,
- Կատար թերակղզին բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում՝ մոտավորապես 50 հազար տարի առաջ, մաթեմատիկորեն անհասկանալի է:
- Միջագետքում հայտնաբերված հնագիտական օբյեկտները թվագրվում են Ուբեյդի դարաշրջանին (մ․թ․ա․ 6500-3800 թվականներ), ինչ կապ ունի Միջագետքը Կատարի հետ անհասկանալի է:
- Իսլամի ընդունումից հետո արաբները սկսեցին պարսկահպատակ Արաբիայի նվաճումը, անհասկանալի է, որն է պարսկահպատակ Արաբիան, փոխարենը կարելի է գրել Արաբական արշավանքները Պարսկաստան:
- Չկան ներքին հղումներ բազմաթիվ կարևոր անձանց և վայրերի, չնայած դրանք գոյություն չունեն, սակայն կարմիր հղումները նույնպես Վիքիպեդիայի մաս են:
- Կան բազմաթիվ նախադասություններ, որոնք չեն համապատասխանում անգլերեն տարբերակին (ենթադրում եմ, որ այնտեղից ես թարգմանել): Մասնավորապես կանդրադառնամ ավելի ուշ:
- Առայժմ հաճելի խմբագրում:--Սամվելքննարկում 06:58, 31 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալություն գնահատականի համար, Սամվել ջան։ Սխալներ ուղղված են--Omicroñ'R 20:05, 31 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։