Ruben

Առաջարկում եմ Ruben-ի ադմինիստրատորի իրավունքները հեռացնել իր երկարաժամկետ անակտիվության պատճառով։ Ruben մասնակցի վերջին ակտիվությունը եղել է 10 ամիս առաջ։ Այս տարվա ընթացքում հայերեն վիքիփեդիայում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ Անակտիվության հետևանքով այս փոփոխություններին անտեղյակ լինելը կարող է բացասական ազդեցություններ ունենալ նախագծի վրա Ruben-ի ապագա վերադարձի դեպքում։ Ցանկության դեպքում Ruben-ը կարող է կրկին ադմինիստրատորի իրավունքների համար դիմել վերադարձին պես, ինչը, հաշվի առնելով իր բազմաթիվ խմբագրումները նախագծի սկզբնական փուլում, միայն ողջունելի կլինի։ ― Teak 16։14, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)

Վերջին ակտիվությունը, ի տարբերություն վերջին խմբագրման, եղել է Հուլիսի 26-ին։ Ուստի հանում եմ առաջարկս, որը կատարվել էր անուշադրությանս հետևանքով կատարած սխալ ենթադրության վրա հիմնվելով։

Ընդհանուր քննարկում

Կողմ (Support)

  1.   Կողմ ― Teak 16։16, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)
  2.   Կողմ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները
  3.   Կողմ - beko 07։12, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)

23։58, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)

Դեմ (Oppose)

Ձեռնպահ (Abstain)

  1.   Ձեռնպահ -- կարծում եմ Ruben-ը դրանից հետո էլ ակտիվ եղել է. ինձ թվում է ներդրումների ցանկը ցույց չի տալիս նրա կատարած ֆայլերի ջնջումները, որոնք կատարվել էին ավելի մոտ անցյալում։ Միակ այսպիսի վերադարձը, որ կարող եմ ինչ-որ չափով ապացուցեմ 2009-ի հունիսի 24-ինն է, քանի որ իր ակտիվությունը տեսնելով իրեն հաղորդագրություն էի թողել։ Chaojoker 06։34, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)
Իսկապես, մոռացել էի տեղեկամատյանների ակտիվությունը ստուգել։ Շնորհակալություն հուշելու համար։ ― Teak 15:04, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]


Քննարկումը դադարեցված է առաջարկի անհիմնության պատճառով։ Կարգավիճակը չի փոխվել։ ― Teak 15։05, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)


Ադմին Ruben-ը 2010թ.-ին ցուցաբերել է ընդամենը 6 ակտիվության նշան, համաձայնվեք, որ դա շատ տխուր ցուցանիշ է մեր վիքիի համար, հաշվի առնելով մնացած ադմինների ակտիվության չափը։ Առաջարկում քվեարկությամբ զրկել ադմինության դրոշից, իսկ երբ նա որոշի վերադառնա ակտիվ վիքիգործունեությանը, ապա կարող է դիմում տալ և ըստանալ կրկին ադմինի կարգավիճակ։ Հիշեք, ադմին TEAK-ին, որը պարբերաբար զբաղվում էր այս հարցերով։ Սա անհրաժեշտ է մեր վիքիի զարգացման համար։ Անհրաժեշտ է ադմինների պարտավորությունների հատուկ ցանկ մշակել և առաջարկում եմ այդ ցանկի մասին առաջարկություններ անել.


Քվեարկություն. Ruben ադմինին անակտիվության պատճառով ադմինի դրոշակից զրկելու համար. 6AND5 15։15, 1 Հոկտեմբերի 2010 (UTC)


  Կողմ - 6AND5 15։15, 1 Հոկտեմբերի 2010 (UTC)

Քվեարկությունը ավարտված է համարվում։ 1 կողմ ձայնով և 0 դեմ ձայնով մասնակից Ռուբենը զրկվում է ադմինիստրատորի դրոշակից, որոշումը հաստատվել է ստյուարդների կողմից.[1]6AND5 19։05, 26 Հոկտեմբերի 2010 (UTC)

Ի դեպ Ռուբենը շարունակում է մնալ ադմին 3 այլ նախագծերում[2].6AND5 19։18, 26 Հոկտեմբերի 2010 (UTC)

Այս քվեարկությունը ավատրված էր 2009 թվականի հոկտեմբերի 17-ին։ Մեկ տարի անց, այս փակված քվերակության մեջ քո ձայնը տեղադրելով, և այն ստյուարդներին ներկյացնելով, դու վերջիններին մոլորության մեջ ես քցել՝ միաանձնյա զրկելով Ruben–ին ադմինական իրավունքներով։ Ruben–ի իրավունքները վերականգված են, իրավիճակը ստյուարդներին ներկայացնելուց հետո։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:44, 22 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Չնայած ես խորհրդարանում պատասխանել եմ, այստեղ կավելացնեմ, որ դուք ընդամենը աղավաղում եք իրականությունը, չնայած այս ամենը չէր լինի, եթե յուրաքանչյուր ադմին իր պարտավորությունները իմանար, ցավոք դա չկա, փոխարենը այս խայտառակ գրությունը ավելացավ այս էջում: Ինձ հետաքրքրիր է, երբ երեք ամիսը լրանա և Վիքիպեդիա:ադմինիստրատոր էջում ավելացած պարտականությունների հաշվով ոմանք զրկվեն այս դրոշակից, դուք կրկին դա ներկայացնելու եք որպես մարդկանց թյուրիմացության մեջ գցելու միտում? 6AND5 13:19, 22 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Ադմինների անգործունեության կանոնի քվերակությունը, դուք նույնպես վերածել եք անիմաստության՝ ժամանակի կեսի լռանալուն պես «ավարտված համարելով» քվերակությունը այն պատճառով «որ ժամակի կեսը անցել է (ժամանակի կեսն էլ մնացել է), իսկ բոլորը դեռ չեն քվերակել», դրանով այդ քվերակությունը դարձնելով անվավեր։ Պետք է անցկացնել նոր քննարկում, ու եթե կարիքն եղավ քվերակություն, և մըստ դրա արդավարի կանոնակարգ ընդունել։ Ադմինների պարտականությունները ու իրավունքները դուք եք ակնհատորեն սխալ ըմբռնում, ու ձեր իսկ սխալ պատկերացված կերպարի հետ կռիվ տալիս։ Երեկոյան կմանարմասնեմ երկու կետով էլ։ Առայժմ խորհորդ եմ տալիս սառել, անիմաստ ու անտեղին լարվածություն եք ստեղծում, որն գործին չի օգնում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:42, 22 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ասում էի չէ, որ հիմա ինքն է ռուլիտ անում գործերը ու չեղյալ կհայտարարի )))6AND5 13։58, 22 Նոյեմբերի 2010 (UTC)

Մոռացա ասեի, որ մենիշխանությունն էլ չի օգնում գործին։6AND5 13։59, 22 Նոյեմբերի 2010 (UTC)