Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2013/Xelgen
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Իրավունքները հեռացված չեն։
Բովանդակություն
Առաջարկում եմ Xelgen-ի ադմինիստրատորի իրավունքները հեռացնել իր երկարաժամկետ անակտիվության պատճառով։ Շուրջ երեք տարվա ընդացքում մասնակցի կողմից եղել է ընդամենը մի քանի ակտիվության նշույլ։ Այս տարվա ընթացքում հայերեն վիքիպեդիայում տեղի են ունեցել փոփոխություններ։ Անակտիվության հետևանքով այս փոփոխություններին անտեղյակ լինելը կարող է բացասական ազդեցություններ ունենալ նախագծի վրա Xelgen-ի ապագա վերադարձի դեպքում։ Ցանկության դեպքում Xelgen-ը կարող է կրկին ադմինիստրատորի իրավունքների համար դիմել վերադարձին պես, ինչը, հաշվի առնելով իր բազմաթիվ խմբագրումները նախագծի սկզբնական փուլում, միայն ողջունելի կլինի։ --Vadgt (քննարկում) 14։39, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Վերջին խմբագրումը եղել է երեկ, սակայն այս մի քանի ամիս է ինչ նա չի մասնակցել ակտիվ քննարկումների։ --Vadgt (քննարկում) 14։39, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընդհանուր քննարկում
Կողմ (իրավունքի հեռացմանը)
Կողմ իրավունքի հեռացմանը։ --Vadgt (քննարկում) 14։39, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Դեմ
- Դեմ Իսկ սա ո՞ւմ խմբագրումներն է։ Խոսքս սեպտեմբեր և օգոստոս ամիսների խմբագրումների մասին է։ Եվ ո՞վ ասաց, որ թեկուզ երկու–երեք ամսվա չխմբագրելու համար ադմինիստրատորի դրոշակից զրկում են։ Բացի այդ շատ տեխնիկական հարցեր կան, որոնցով զբաղվում է Xelgen–ը, իսկ դա Վիքիի քննարկման էջերում չի երևում։--Beko (քննարկում) 15։59, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- իսկ մի՞թե 2 ամիս կիսա-պաշտոնաթող վիճակը որևէ բան կփոխի ես իմ ասածին հավելեմ այդ ժամանակ էլ նա այդքանել ակտիվ չէր մեր վիքիում: --Vadgt (քննարկում) 16:16, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Դեմ Ես անձամբ եմ տեսել Ալեքսեյի աշխատանքը։ Մինչ բոլորը հանգիստ քնած են, նա շաբաթներով գիշեր է լուսացնում Վիքին Սիրում է հուշարձանների նախագծի վրա։ Նրա շնորհիվ է, որ հիմա ՀՍՀ-ի տեսածրած տարբերակն ունենք։ Նրա աշխատանք ահռելի է, բայց աննկատ։ Ժամանակ չի մնում, որ խմբագրի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։28, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Դեմ, հարգելի Vadgt, միայն քննարկումներին չմասնակցելով չէ, որ ադմինին պետք է զրկել դրոշակից, այն էլ Xelgen-ին։ Ասեմ, որ մեր ադմիններից 3-ը (Xelgen, Beko, Vacio), եթե վիքիում քիչ են խմբագրում, ապա նշանակում է, որ զբաղված են այնպիսի ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ, որն անմիջականորեն ուղղված է վիքիի զարգացմանը, որի վառ ապացույցներից մեկը Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթի իրականացումն է, որի կազմակերպիչներից մեկը հենց Xelgen-ն է։ Մրցույթի՝ լավ կազմակերպման շնորհիվ է, որ մենք աշխարհում գրավեցինք 4-րդ տեղը՝ 26000 նկարով։ Եվ մինչ մենք այստեղ քննարկում ենք նրան ադմինի դրոշակից զրկել կամ չզրկելու հարցը, Xelgen-ը մրցույթի մյուս կազմակերպիչների հետ միասին մինչև ուշ գիշեր նստած Վիքին սիրում է հուշարձանների հետ կապված հարցերն են կարգավորում։ Մյուս մեծ իրադարձությունը, որ իրականացվեց, դա, իհարկե, մեր կոնֆերանսն էր, որի կազմակերպվածության բարձր մակարդակի վրա նույնիսկ մեր օտարերկրյա հյուրերն էին զարմացել։ Եթե գայիք վիքիհանդիպումներին, ապա բոլորովին այլ կարծիք կունենայիք և ինքներդ կհամոզվեիք, թե իրականում ինչով են զբաղված մեր ադմինները և ակտիվ խմբագիրները։ Ես միանշանակ դեմ եմ ադմինի դրոշակից զրկելու այն մասնակիցներին, ովքեր վիքիից դուրս հսկայական գործ են անում՝ ուղղված մեր վիքիի զարգացմանը։ --Lilitik22 (քննարկում) 16։34, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Կներեք, որ միջամտում եմ, կասեիք ինչ կապ ունի ադմինի դրոշակը նրա կատարած աշխատանքների հետ? Եթե չեմ սխալվում նույն աշխատանքը կարելի էր կատարել առանց ադմինի դրոշակի:--Սամվել (քննարկում) 06:57, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Հարգելի Սամվել, շատ էջերի հետ աշխատելու համար ադմինի թույլատրվություն է պետք։ Դա արված է, որպեսզի ամեն ոք ում խելքին փչի, բան չփոխի ու փչացնի։ Վեբական ինտերֆեյսի հետ կատարվելիք աշխատանքներում այն պետք է։ Բացի այդ մեր գործը միայն Վիքիպեդիայուվ չի սահմանափակվում։ Ալեքսեյը լուրջ գործեր է կատարում նաև այլ նախագծերում` մասնավորապես Վիքիդարանում։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:29, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Ես չեմ ասում նա քիչ գործ է անում, խոսքը այն է, որ վիքիդարանում և այլ նախագծերում աշխատելու համար ադմինիստրատորի կարգավիճակ պետք չէ, այստեղ խոսքը ադմինի կարգավիճակի մասին է, այլ ոչ թե նրա կատարածի մասին: Ես անձամբ դեմ չեմ նրա ադմին մնալուն, միայն ցանկանում էի իմանալ կապը: Շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 07:36, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Խնդիր չկա, Սամվել ջան։ Բայց նա ախատող ադմին է։ Այնինչ 2 տարուց ավել ընդհանրապես գործ չանող ադմիններ ունենք։ Նրանք միայն թվաքանակ են մեր Ադմինների ցանկում։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:47, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Ես չեմ ասում նա քիչ գործ է անում, խոսքը այն է, որ վիքիդարանում և այլ նախագծերում աշխատելու համար ադմինիստրատորի կարգավիճակ պետք չէ, այստեղ խոսքը ադմինի կարգավիճակի մասին է, այլ ոչ թե նրա կատարածի մասին: Ես անձամբ դեմ չեմ նրա ադմին մնալուն, միայն ցանկանում էի իմանալ կապը: Շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 07:36, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Հարգելի Սամվել, շատ էջերի հետ աշխատելու համար ադմինի թույլատրվություն է պետք։ Դա արված է, որպեսզի ամեն ոք ում խելքին փչի, բան չփոխի ու փչացնի։ Վեբական ինտերֆեյսի հետ կատարվելիք աշխատանքներում այն պետք է։ Բացի այդ մեր գործը միայն Վիքիպեդիայուվ չի սահմանափակվում։ Ալեքսեյը լուրջ գործեր է կատարում նաև այլ նախագծերում` մասնավորապես Վիքիդարանում։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:29, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Կներեք, որ միջամտում եմ, կասեիք ինչ կապ ունի ադմինի դրոշակը նրա կատարած աշխատանքների հետ? Եթե չեմ սխալվում նույն աշխատանքը կարելի էր կատարել առանց ադմինի դրոշակի:--Սամվել (քննարկում) 06:57, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Հա, ՀՍՀ-ի մասին էլ մոռացել էի։ --Lilitik22 (քննարկում) 16:35, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
եթե այդ պես է ուրեմն կարելի է քննարկումը հետաձգել մի քանի օրով, նոր շարունակել։ Սակայն Xelgen-ի հետ է կապված հայերեն վիքի սկանդալներից մի քանիսը։ --Vadgt (քննարկում) 16։46, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Դեմ։ Vadgt, մինչ Դուք լրացնում էիք Ալեքսեյին ադմինիստրատորի դրոշակից զրկելու հայտը, նա Բեքոյի և Վաչիօի հետ հսկայածավալ գործ էր կատարում։ Օրեկան չեմ էլ կարող հաշվել, թե քանի ժամն էին աշխատում «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի լուսանկարներն ընտրելու համար։ Դա հսկայական գործ է, ու իրոք ցավում եմ, որ Ձեր կողմից նման պատասխանի է արժանանում։ — @ջեօ ») 16։49, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Կոնկրետ հարց ունեմ, ինչո՞ւ մի քանի օր սպասել, ի՞նչ է դա տալու։ Հայտնվելու են մասնակիցներ, որոնք հրապարակելու են այս մի քանի մասնակցի ասածին հակառակը պնդող փաստարկնե՞ր։ Թե, ձգտում կա հայերեն Վիքիում վերջերս շատացած անիմաստ ու երկար ձգվող քննարկումներից մեկը վերածել սա։ Եվ կխնդրեմ նշել, թե ի՞նչ սկանդալ(ներ)ի մասին է խոսքը։ Եթե գրում եք, որ մարդը երկար ժամանակ Վիքիում ակտիվ չէ, հետևաբար սկանդալն էլ շատ հին պետք է լինի, եթե իհարկե եղել է, ու պետք էր դրա համար անհանգստանալ ժամանակին։--Beko (քննարկում) 17:00, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Դա եղել է իմ գրանցումից մի քանի տարի առաջ, իսկ ին՞չն է Լիլիթ Գաբյանի անակտիվության պատճառերից մեկը իհարկե Xelgen-ը։ Նայեք սա։ --Vadgt (քննարկում) 17։18, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Հարգելի Vadgt, մենք ապրում ենք ներկա ժամանակում, իսկ թե ինչ է եղել 3 և ավել տարի առաջ այժմ ոչ մի նշանակություն չունի։ Կարևորը հիման է։ Ձեր փաստարկներն իրոք ծանրակշիռ չեմ համարում և ճիշտն ասած իմաստ էլ չեմ գտնում ինչ-որ ժամանակ սպասելու․ ի՞նչ է պատահելու այդ ժամանկահատվածում, որը կարող է կարծիքս փոխել․ կարծում եմ ոչինչ։
- Հ․Գ․ Ի դեպ, եթե գայիք կոնֆերանսին, ապա կծանոթանայիք Լիլիթ Գաբյանի հետ և կարող էիք հենց իրենից ճշտել, թե ինչու նա այժմ ակտիվ չէ։ --Lilitik22 (քննարկում) 17:38, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Հարգելի Vadgt, ախր ցնդաբանություն է ստացվում։ Ինչ-որ մի Վիքին լքած մասնակցի պատճառով ակտիվ մասնակցին փորձել զրկել ադմինությունից։ Որտեղ էին, որ կոնֆերանսի կազմակերպման համար օգնությո՞ւն էր պետք, որտե՞ղ էիք որ Վիքին սիրել հուշարձանների համար օգնող ձեռքեր էին պետք։ Դու միայն պատրաստի բաներն ես տեսել` տեսածրած ՀՍՀ, այժմյան տեսք ունեցող Վիքիպեդիա, Վիքին սիրում է հուշարձանների լավ արդյունք։ Իսկ երբևէ մտածել ես, թե ովքեր էին դրա հետևում կանգնած։ Բացի Ալեքսեյից էլի մարդիկ կան։ Ուղղակի նախքան որոշում կայացնելը պետք է շատ բաներ հաշվի առնեմ։ Հավատացած եմ մեզանից շատերն այն չէին անի, ինչ Ալեքսեյն է արել և անում է։ Նա Վիքինվիրյալ է, ինչպիս ես եմ, տիկին Սուսաննան, Հայկը, Բեքոն, Երջանիկը և շատ ու շատ այլոք։ Նրա նման ամեն մի մարդ կորցնելը մեծ հարված է Նայերեն Վիքիին։ Միթե դա ես ուզո՞ւմ։ Երկու օր առաջ էր, որ նմանատիպ խժդժությունների պատճառով նախագիծը լքեց 6AND5-ը։ Հի՞մա էլ Ալեքսեյին եք բան ասում։--Արման Մուսիկյան (քննարկում) 17:54, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Դեմ։ Հարգելի Vadgt, ինձ համար հասկանալի չէ Ձեր մոտեցումը, ինչ սկզբունքով եք Ալեքսեյին ներկայացրել, երբ Հայերեն Վիքիպեդիայում ադմիններ կան որ տարիներով ոչինչ չեն անում։ Առաջարկում եմ շարունակել զարգացնել Հայերեն Վիքիպեդիան, ընթացքում ադմինների ընտրության և հետ կանչի քաղաքակիրթ սկզբունքներ մշակենք։ Առավել կարևոր եմ համարում մասնակիցների վարքագծի կանոնակարգ մշակելը։ Անելիքներ շատ կան։ Իրար ժխտելով ոչնչի չենք հասնի։ --SusikMkr (քննարկում) 19։39, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հիմա դուք ներկա ժամանակով եք խոսում, չեմ կարծում։ --Vadgt (քննարկում) 08։28, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Հետաքրքիրն եք, Վադգթ։ Բա հո անցյալ կամ ապառնի ժամանակով չի խոսի տիկին Սուսաննան։ --@ջեօ ») 09:11, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Ես դա ասում եմ բոլոր
ընդհանուրմասանակիցներին: --Vadgt (քննարկում) 09:24, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ձեռնպահ
Մեկնաբանություն
Vadgt, ափսոս փաստորեն անգամ քո կողմից գրված պատճառի չարժանացա և դու քոփի–փեյստ ես արել 4 տարի առաջ Teak–ի գրած բառերը, այլ մարդու և այլ իրավիճակի մասին և մեջը փոխել ես միայն իմ նիքը։ ։) Իսկ եթե ավելի լուրջ, տրոլինգը Վիքիպեդիայում, Համացանցային մյուս նախագծերի պես չի ողջունվում և պատժվում է, սա առաջին դեպքը չէ, երբ դու ուրիշի ասածները վերցնում և քո ստորագրությամբ ես տեղադրում։ Երբ կլինեն իրական և լուրջ մեղադրանքներ, ես դրանց կպատասխանեմ, իսկ առայժմ ինձ մնում է ևս մեկ անգամ, համոզիչ, խնդրել քեզ տռոլինգով չզբաղվել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22։34, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հ․Գ․ Մասնակիցներ, զգացված եմ ջերմ խոսքերի համար, սակայն ձեզ էլ խնդրում եմ «տրոլլերին չկերակրել» (DNFT)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22։34, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)
- իսկ ոչինչ որ ես ճիշտ առաց քոփի-փեյստի նեկայցրել եմ պատճառը: --Vadgt (քննարկում) 10:04, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Որտե՞ղ, թե դժվար չէ տարբերության հղումները տուր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:21, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Սա՝ «Շուրջ երեք տարվա ընդացքում մասնակցի կողմից եղել է ընդամենը մի քանի ակտիվության նշույլ:» և սա՝ «Վերջին խմբագրումը եղել է երեկ, սակայն այս մի քանի ամիս է ինչ նա չի մասնակցել ակտիվ քննարկումների:»։ Իսկ ֆորմատը կարծում եմ նույն է։ --Vadgt (քննարկում) 17։07, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)
- ինքս չեմ ուզում կրկնվել, կամ եղածի վրա նոր բան ավելացնել, անկախ ամեն ինչից չպետք է տպավորություն ստեղծվի, որ բոլորս դեմ ենք Քեզ կամ «պաշտպանում ենք» Xelgen-ին, հարգելի Vadgt, իսկ որպես հենց Ձեզ հետ կապված 2 փոքր բան թույլ տվեք ասեմ, որ առաջինը. էջումդ գրում եք որ այլևս ակտիվ չեք, այն դեպքում երբ խմբագրում ես (այսպիսի բան եղել է), և երկրորդը. Ձեզ ուղղված առաջարկ-ծանուցումները արեք, խոսքս կիսատ էջերի մասին իմ գրածներին է վերաբերվում, և ուղղակի մի բան եմ ուզում ասել, հարգելի Vadgt, ավելի լավ է ուղղակի խմբագրեք ու զարգացնեք մեր վիքիպեդիան, ինչը որ անում էիք: Իսկապես գուցե այս քննարկման շարունակությունը (ինչու չէ նաև իմ գրածը) դառնում է տրոլինգ, առաջարկում եմ սպասենք ժամկետին ու փակենք քննարկումը: ERJANIK քննարկում: 07:09, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- Հարգելի Երջանիկ, շնորհակալություն անաչառ դատելու համար: --Vadgt (քննարկում) 09:00, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
- ինքս չեմ ուզում կրկնվել, կամ եղածի վրա նոր բան ավելացնել, անկախ ամեն ինչից չպետք է տպավորություն ստեղծվի, որ բոլորս դեմ ենք Քեզ կամ «պաշտպանում ենք» Xelgen-ին, հարգելի Vadgt, իսկ որպես հենց Ձեզ հետ կապված 2 փոքր բան թույլ տվեք ասեմ, որ առաջինը. էջումդ գրում եք որ այլևս ակտիվ չեք, այն դեպքում երբ խմբագրում ես (այսպիսի բան եղել է), և երկրորդը. Ձեզ ուղղված առաջարկ-ծանուցումները արեք, խոսքս կիսատ էջերի մասին իմ գրածներին է վերաբերվում, և ուղղակի մի բան եմ ուզում ասել, հարգելի Vadgt, ավելի լավ է ուղղակի խմբագրեք ու զարգացնեք մեր վիքիպեդիան, ինչը որ անում էիք: Իսկապես գուցե այս քննարկման շարունակությունը (ինչու չէ նաև իմ գրածը) դառնում է տրոլինգ, առաջարկում եմ սպասենք ժամկետին ու փակենք քննարկումը: ERJANIK քննարկում: 07:09, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]