Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2013/ERJANIK
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Բովանդակություն
Ներածություն մասնակցի կամ դիմումը ներկայացնողի կողմից։
Տեղեկություն մասնակցի մասին
Ընդհանուր | ERJANIK (քննարկում • ներդրում • մատյաններ • արգելափակել) |
---|---|
Խմբագրումների քանակը | Ընդհանուր՝ 15071 , որոնցից. անմիջապես հոդվածներում՝ 10209 |
Ստեղծած հոդվածների թիվը | 1159 |
Առաջին խմբագրման օրը | |
Քվեարկության ժամկետները |
Մեկնաբանություններ
Ով է կարող քվեարկել
Քվեարկությունում կարող է մասնակցել յուրաքնչյուր գրանցված մասնակիցը, որը թեկնածուի առաջադրման պահին (01.02.2013) համապատասխանում է հետևյալ պահանջներին.
- ավելի քան 100 խմբագրում հոդվածների տարածքում,
- 1 ամիս ստաժ (այսինքն գրանցված մինչև 06.12.2012)։
Կողմ
- Կողմ --Bekoքննարկում 14։23, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ --Lilitik22 (քննարկում) 14։31, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ -- Vahe (քննարկում) 14։37, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ--Hamlet Muradyan քնն. 14։44, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ --SusikMkr (քննարկում) 16։08, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ --Hovhannes 17։47, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ։ Միայն մի խնդրանք-մաղթանք Երջանիկին՝ միշտ հիշել, որ Վիքիպեդիայում «իմ հոդված» հասկացություն գայություն չունի։ ։) --Rob (քննարկում) 18։56, 6 Հունվարի 2013 (UTC)
եղավ հարգելի Rob, եթե նման բան օգտագործել եմ, ապա միայն նրա համար որ տվյալ հոդվածի հետ կապված հարց ունեցողը իմանա ում դիմի, այսպես ասած ավելի կոնկրետ իմանա --ERJANIK քննարկում: 20։17, 6 Հունվարի 2013 (UTC)։ - Կողմ--Joker-Syoma (քննարկում) 18։58, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ--Ahaik (քննարկում) 20։44, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ ― Teak (քննարկում) 23։44, 6 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Արամ 06։30, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Վստահ լինելով, որ որպես ադմին Երջանիկը դրական ներդրում կունենա ՀՎ-ում։ --vacio 09։18, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ--Սամվել (քննարկում) 11։16, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ եմ, այն էլ երկու ձեռքով։ — ջեօ | ✉ 11։33, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ StarBoyGarik (քննարկում) 13։32, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Kareyac (քննարկում) 15։28, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Միանշանակ ;)-- Պանդուխտ 19։58, 7 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Արման Մուսիկյան (քննարկում) 05։03, 9 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Երջանիկը իրան ցուցաբերել է, որպես վստահելի, համբերատար ու հավասարակշռված մասնակից է։ Եթե ինչ–որ մոտեցումներ, կամ գործիքներ դեռ պարզ չեն, համայնքը համոզված եմ կօգնի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00։39, 13 Հունվարի 2013 (UTC)
- Կողմ Ինչպես միշտ ուշացած, բայց մեծ ուրախությամբ տալիս եմ ձայնս մեր սիրելի Երջանիկին։ --Narek75 (քննարկում) 13։23, 13 Հունվարի 2013 (UTC)
Դեմ
Ձեռնպահ
Հարցեր թեկնածուին
Vacio մասնակցի կողմից
Անցած անգամ ես Երջանկին չորս հարց էի հղել։ Անցած մի քանի ամսվա ընթացքում նրա ներդրումներից և քննարկումների արդեն շատ բան պարզ է դարձել։ Եվ նույն հարցերի կարիքը այլևս չկա։ Ասեմ, որ ինչպես երևի բոլորը, ես էլ եմ հիացած Երջանիկի կատարած ներդրումներով (մասնավորապես Գլխավրո էջի նախագծերում) և ընդհանրապես բարեհամբույր վերաբերմունքով։ Այնումաենայնիվ երկու հարց կա, որոնք կուզեի (կրկին) տալ և լսել Երջանիկի մոտեցումները․
- Ի՞նչ ես կարծում, բավարար են Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերը և օգնության էջերը։ Ի՞նչ կցանկանայիր փոխել կամ ավելացնել այդտեղ, և արդյո՞ք ցանկանում ես այդ անվանատարածքներում ներդրումներ կատարել։ (Կանոնակարգերը/օգնության էջերը փոփոխելը ամենևին ադմինների լիազորությունը չեն, ուղղակի ինձ այս հարցն հետաքրքրում է)
- կանոնակարգերը բավարար են, բայց կարծում եմ դեռ ամբողջական չեն, մասնավորապես հենց ադմինների մասով
- ջնջվող հոդվածների հետ կապված ավելի հստակեցում է պետք կապված ծավալի, նշանակության հետ, իսկ կարճ էջերը ջնջելու հետ կապված ասեմ, որ հնարավորինս կփորձեմ դրանց ծավալը ավելացնել քան թե ջնջման ներկայացնել (ի դեպ արդեն արել եմ նման կարգի խմբագրումներ)
- որոշակի բարդություններ կան նաև անվանափոխման առաջարկների դեպքում, այս դեպքերում որպես ադմին պետք է փորձել առավել հեղինակավոր և մասնագիտական աղբյուրներ վկայակոչել
- օգնության էջերը կարծում եմ լավն են համակարգչով աշխատել իմացողի համար, գուցե կարելի է հոդվածի խմբագրման ժամանակ ինչ-որ տեղ ևս ավելացնել օգնության էջը, չնայած գլխավոր էջում կա, բայց գլխավորում մի տեսակ հերիք չի, նաև կարելի է ավելացնել փոքր տեսահոլովակ որպես օգնություն առավել թույլ սկսնակների համար, ընդհանրապես կարծում եմ վիքիպեդիայում ամենակարևորներից մեկը նոր մասնակիցներին խրախուսել ու օգնելն է։
- Արգելափակելու ժամանակ ի՞նչ տարբերություն կա քեզ համար գրանցված մասնակցի և ԱյՓիի միջև։ Մասնավորապես ի՞նչ կանես հետևյալ դեպքերում (պատկերացրու, որ ոչ մի այլ ադմին ակտիվ չէ)
ընդհանրապես բոլոր թվարկածդ դեպքերում առավել կարևոր կլինի որոշում ընդունելուց հաշվի առնել թե տվյալ մասնակիցը կամ IP-ին ինչեր է արել բացի նշվածներից, դա շաաաատ կարևոր է, իհարկե գրանցված մասնակցի համար քիչ ավելի զգուշավոր պետք է վերաբերվես, իսկ IP-ների հետ կապված կփորձեմ նաև գտնել տվյալ IP-ի տիրոջ վերաբերյալ լրացուցիչ տվյալներ հնարավոր կրկնությունների համար, չգիտեմ որպես ադմին լրացուցիչ ինչ գործիքներ կան Վիքիում
- X մասնակիցը մի քանի էջից ջնջել է հատվածներ, կզգուշացնեմ մասնակցին բայց չեմ արգելափակի
- X ԱյՓի հասցեն մի քանի էջից ջնջել է հատվածներ, կզգուշացնեմ, նայած թե էլ ինչեր է արել, ըստ այդմ հնարավոր է 1 ժամով արգելափակեմ, իսկ եթե լավ բաներ էլ է արել կփորձեմ նրան գրանցվելու լրացուցիչ խնդրանք-կոչ անել:
- X մասնակիցը հոդվածում հայհոյանք է տեղադրել, կզգուշացնեմ արգելափակման մասին, բայց չեմ արգելափակի, եթե կրկնի կարգելափակեմ մի քանի ժամով, կրկնելու դեպքում կարգելափակեմ մի շաբաթով, շարունակելու դեպքում առհավետ
- X ԱյՓին հոդվածում հայհոյանք է տեղադրել, կզգուշացնեմ ու կարգելափակեմ սկզբի համար մի ժամով, շարունակելու դեպքում առհավետ
- X մասնակիցն ակնհայտորեն երկու հաշվից է օգտվում, այս հարցի հետ կապված ճիշտն ասած մեկ-երկու բան նոր կարդացի, մինչ այդ ինձ թվացել էր թե հայտնաբերելու դեպքում պետք է միանգամից արգելափակել, հիմա այսպես եմ հասկանում, որ սկզբում պետք է փորձես հասկանալ տվյալ մասնակցից թե ինչի համար է օգտագործում մեկից ավելի հաշիվ, պետք է զգուշացնել որ դա լավ վարվելակերպ չի ու իրավունք չունի մասնակցել քվեարկություններին։ Եթե այսքանը ասելուց հետո ասենք քվեարկություն անի պետք է զգուշացնել ու արգելափակել ասենք 1 օրով, կրկնելու դեպքում առհավետ:
Պարզության համար՝ սա բնավ էլ «քննական հարցաշար չէ» ։) Ես միայն ուզում եմ, որ մենք պատկերացնենք քո մոտեցները ինչպիսին կլինեն նման իրավիճակներում։ Թե չէ, նոր ադմինը միշտ էլ կարող է խորհուրդ ստանալ մյուս ադմիններից, և անշուշտ նաև՝ միշտ խորհրդակցել նրանց և մյուս վիքիմասնակիցների հետ։ --vacio 19։26, 6 Հունվարի 2013 (UTC)
Շնորհակալ եմ հարցերի (ես համարում եմ որ այդ հարցերով սրտացավ եք նախագծի համար)։--ERJANIK քննարկում: 20։10, 6 Հունվարի 2013 (UTC)
Ստանդարտ
- Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել։
- ։ քանի որ ամբողջապես ծանոթ չեմ ադմինի հնարավորություններին, կասեմ որ կփորձեմ ավելի ուշադիր լինել վանդալություններին, նոր ստեղծված էջերը կփորձեմ լավացնել եթե հնարավոր է, եթե ոչ կջնջեմ, կօգնեմ նորեկներին, կփորձեմ վիճելի հարցերին լուծում տալ ...
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներդրումը Վիքիպեդիայում։
- ։ փորձում եմ ուշադիր լինել նորեկների խմբագրումներին, 6-7 ամիս է, հետևում եմ գլխավոր էջի բաժիններին, բարելավման ենթակա հոդվածներում կատարել եմ բավականին խմբագրումներ (առանց կատեգորիայի հոդվածներ, ջնջված պատկերների հեռացում, կարճ էջերում ծավալի ավելացում), ԱՎԲ ծրագրով եմ կատարել տարածված սխալների ուղղում և այլն։
- Ունեցե՞լ եք կոնֆլիկտներ Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ։ Եթե այո, ապա ինչպես եք դուք դրանք լուծել և ինչպես եք պատրաստվում դա անել այսուհետև։
- ։ չեմ ունեցել, (կես կատակ կես լուրջ չեմ էլ պատրաստվում ունենալ)
- Ունե՞ք լրացուցիչ մասնակցի հաշիվներ։ Նշում. Դուք պարտավոր չեք պատասխանել տվյալ հարցին և նշել պատճառը, որի ելնելով չեկ ուզում պատասխանել։
- ։ չհաշված բոտային հաշիվս, ուրիշ հաշիվ չունեմ։
- Եղե՞լ եք երբևէ արգելափակված։ Եթե այո, ապա ի՞նչ պատճառով։ (արգելափակումների մատյան)
- ։ոչ, արգելափակված չեմ եղել
- Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում։
- ։ ծանոթ եմ, 12-14 հոգու
- Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այդպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում)։
- ։չունեմ
եթե ուրիշ հարցեր լինեն սիրով կփորձեմ պատասխանել։ --ERJANIK քննարկում: 17։44, 6 Հունվարի 2013 (UTC)
Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
20 | 0 | 0 | 100 % | |||
Իրավունքները տրված են | ||||||
| ||||||
Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.
|